Հայկական ֆիլմեր Ֆիլմեր

Կյանք ու կռիվ — The Line — Kyanq U Kriv Full Movie Official (2016)

 

Գործողությունների կատալիզատոր դառնում է գլխավոր հերոսներից մեկի հոր մահը Արցախում: Պարզվում է` նա քնած է մնացել կռվի ժամանակ, արդյունքում հայկական կողմը տվել է զոհեր, հանձնել գյուղ: Մեղքի զգացումից հրամանատար հայրը ինքնասպան է լինում: Դա էլ իր հերթին ստիպում է նրա որդուն մեկնել ռազմաճակատ, իսկ ամուսնու մահը սգող կնոջը` վշտից հիվանդանալ ու դստեր ուղեկցությամբ մեկնել Մոսկվա` վիրատահության: Ֆիլմում հերոսները 25 տարեկան են, արդեն ԲՈՒՀ-ն ավարտած, ամեն մեկը իր գործին կամ սպասելով գործին: Եթե համադրում ես նրանց տարիքը, ստացվում է, որ այսօր նրանք պիտի լինեին 50 տարեկաններ: Եթե հաշվի առնենք ռեժիսորի տարիքը, պարզ է դառնում, որ Մհեր Մկրտչյանը այս ֆիլմը նկարել է իր սերնդի մասին: Այն սերնդի, որ 88-ին Ազատության հրապարակում էր, 90-ականներին ռազմաճակատում, իսկ դրանից հետո` ով որտեղ պատահի, սովորաբար «ռուսաստաններում», «ամերիկաներում» կամ Եռաբլուրում: Դա Հայաստանի լավագույն, բայց կորսված սերունդն էր, որ իր ուսերին կրեց Ազգային զարթոնքն ու Ազգային ազատամարտը: «Կյանք ու կռիվը» ոչ այնքան Անկախության մասին է, որքան Անկախության գնի: Թե ինչ վճարեց 88-ի սերունդը այսօրվա Հայաստանն ունենալու համար: Եվ ամենակարևորը ովքեր վճարեցին: Իսկ վճարեցին Խորհրդային Հայաստանի ԲՈՒՀ-երի վերջին շրջանավարտները, որ կիրթ էին, առաջադեմ, ազնիվ ու մի քիչ էլ ռոմանտիկ: Դա հենց Մհեր Մկրտչյանի և Շարմի տղաների սերունդն է: Ու պատահական չէ, որ ֆիլմը արտադրել են Շարմը և «շարմականները»: Եթե «Մեր Բակը» Շարմի հումորային էնցիկլոպեդիան է 90-ականների Երևանի մասին, ապա «Կյանք ու կռիվը»` նրանց ռեքվիեմը մահացած սերնդակիցների մասին:

ky

Դիտեք ֆիլմը այս հղումով, սեղմելով ,посмотреть на youtube.com

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing