Լրահոս

«Կյանք ու կռիվ-2»-ը չկարողացավ գերազանցել 1-ին մասին

 

timthumb

«Կյանք ու կռիվ» 2-ը չկարողացավ գերազանցել 1-ին մասին: Զգացվում էր, որ ապրիլյան մարտերը ուղղակի վերջին պահին էին սցենարի մեջ մտցրել, իրականում ֆիլմի բուն սցենարը պատերազմի մասին չէր, դրա համար երկու տարբեր սցենարներ իրար չէին համապատասխանում: Նման էր «Որոգայթ» ու «Բրիգադա» ֆիլմերի երկրորդ տարբերակներին, որ նայում ու սպասում էիր ավելի գերազանցող բան ու չէիր ստանում, եթե ֆիլմի մեջ մի քանի դրվագում կրակոցներ չլինեին երևի կեսից կքնեի:

Մի հատ շատ թույն թեմա կար: Հատուկ նշանակության ջոկատը կատարում էր օպերացիա, որի արդյունքում 6 օր լինելու էին թշնամու կողմում: Օպերացիան բարեհաջող ավարտում են, զոհեր և վիրավորներ չեն լինում, տղերքը վերադառնում են ու ջոկատի հրամանատարին բանկից զանգ է գալիս.
– Ալո պարոն էսինչյան դուք ե՞ք:
– Այո
– Ձեզ բանկից են անհանգստացնում, քանի օր է չենք կարողանում Ձեր հետ կապնվենք ու հայտնեք, որ դուք ուշացրել եք Ձեր հիպոտեկի վճարը, բանկը պետք է դիմի ԴԱՀԿ և ձեր տան վրա կալանք պետք է դնի:
– Բայց …. դուք….
– Կներեք , մենք մեր աշխատանքն ենք կատարում: Հաջողություն:

Ամենաստացված կադրն էր: Հա մեկել դերասաններին շատ նման էին ընտրել՝ մալադեց:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing