ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՀՐԴԵՀԻ ԳՈՐԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ

1

hraparak.am -Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնում է, որ Կեմերովո քաղաքի «Зимняя вишня» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական հրդեհի առնչությամբ հարուցված քրեական գործով մի շարք լրացուցիչ փորձաքննություններ են նշանակվել: Մասնավորապես, ներկայումս շարունակվում են քննչական եւ մյուս գործողությունները, կապված ողբերգական հրդեհի հետ կապ ունեցող բոլոր պաշտոնյաների բացահայտման եւ պատասխանատվության դաշտ բերելու համար:

 Միաժամանակ նշանակվել են նաեւ հատուկ հրդեհա-տեխնիկական, ֆոնոսկոպիկական, եւ տեսանյութերի վերլուծական նոր փորձաքննություններ, որոնք կանցկացվեն Մոսկվայում, Օմսկում եւ Պետերբուրգում: Նշենք, որ այս գործով արդեն տասից ավելի մեղադրյալ կա որոնք կալանավորված են:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache