Լրահոս

Լա՜վ, ենթադրենք , որ հիմա էլ մի կերպ, այս քաղաքացիական անհնազանդությունից էլ ազատվեցին: Բա հետո՞

 

ոստիկան

hartak.am — Այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները ոչ թե պետք է տարատեսակ հանգավորումներով բնութագրել, այլ անհրաժեշտ է անդրադառնալ մի քանի գլխավոր հարցերի, օրինակ, հասկանալ՝ ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ է, որ Հայաստանում վերջին շրջանում անընդհատ տեղի են ունենում նման դեպքեր, ինչի՞ համար են քաղաքացիներն անընդհատ անհնազադություն դրսևորում և էական չէ, թե ինչ ձևով: Կարևորն այս երևույթն է, որ պարբերաբար շրջանառվում է: Այս ամենը, կարծում եմ, իշխանություններին մտորելու տեղիք պետք է տար: Լա՜վ, ենթադրենք մի պահ, որ հիմա էլ օրինակ մի կերպ ծածկելով –կոծկելով, այլ մեթոդներով այս քաղաքացիական անհնզադությունից էլ ազատվեցին: Բա հետո՞, այդ հետոն ինչ է լինելու, այսպես ինչքա՞ն կարելի է շարունակել: Վերջին երկու-երեք տարում քաղաքացիական անհնազադություները հաճախակի են կրկնվում. մի՞թե մեր իշխանությունը այն ամենին չէ կոչված և ընտրված, որպեսզի հիմնարար լուծում տա քաղաքացիական անհնազադության հիմնավոր պատճառների վերացմանը և բավարարի հասարակական պահանջը: Թե՞ ստացվել է այնպես, որ մեր հասարակության բոլոր պահաջները սխալ են և չի կարելի կատարել:

Հարգելի իշխանավորներ այսպես չի կարելի շարունակել, հասարակական անհնազանդությունը պետք է ուսումնասիրել, պատճառները գտնել և լուծել, ուրեմն մեր քաղաքացիները, մեր ժողովուրդը ինչ-որ խնդիր ունեն՝ հաշվի նստել է պետք ժողովրդի հետ, հո ժողովուրդը թշնամի չէ՞, որ մտածում եք՝ հանկարծ զիջենք՝ ուրեմն տանուլ ենք տալիս: Դուք կոչված եք հենց նրա համար, որ լուծումներ գտնեք, ապահովեք ժողովրդի համար լավ ապրելու կենսամակարդակ:

Այս սրա պակասն է, որ մեր երկրում ստեղծել է նման իրավիճակ: Հուսամ իշխանությունները կցուցաբերեն լրջախոհություն և արյունահեղությունից զերծ կպահեն ու այս իրավիճակը կշտկեն օրենքի սահմաններում և առանց նոր զոհերի: Իսկ դրանից հետո արդեն համապետական բարոյականության և պայքարի հարց է, եթե չենք կամենում վերջնականապես լցնել ժողովրդի համբերության բաժակը ….

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...