LifeStyle Առողջություն

Լաց եղեք. արցունքներն առողջարար են

 

Close up of woman crying --- Image by © I Love Images/Corbis

Դուք երբևէ մտածե՞լ եք, որ լացելն առողջարար է: Գիտնականները պարզել են, որ  հանգստությունը գալիս է ոչ թե լացելու պրոցեսից, այլ արցունքի քիմիական բաղադրությունից:
Նրանք պարունակում են սթրեսի հորմոնը, որն առանձնանում է ուղեղից  լացելու ընթացքում:
Բայց ինչքան երկարատև է դեպրեսիան, այնքան հազվադեպ է հանդիպում «լացելու հոգեբանական հիվանդությունը»:
Ասում են՝ տղամարդուն չի կարելի լացել, որովհետև նա ուժեղ է։ Կանայք կարող են, բայց չպետք է լացել, քանի որ տղամարդիկ տանել չեն կարողանում կանացի արցունքները և դրանցից ուռած դեմքը։ Երեխաները նույնպես ավելի լավ է չլացեն, որպեսզի ոչ մեկ դա որպես կապրիզ չընդունի։

Իսկ բժիշկները նույնիսկ պնդում են, որ արցունքներն պարտադիր են:

1. Իզուր չէ, որ դեղատներում գոյություն ունի «արհեստական արցունք» դեղամիջոցը։ Հենց արցունքներն են պատասխանատու այն բանի համար, որպեսզի մեր աչքերի միջավայրը մնա առողջ և խոնավ։ Դա հատկապես ակտուալ է այսօր, երբ մարդիկ աշխատում են համակարգչով, հաճախակի նայում են սմարթֆոնների և պլանշետների էկրաններին։ Երբ մենք երկար նայում ենք էկրանին, մեր աչքերը երկար ժամանակ չենք թարթում։ Այդպես սկսում է չոր աչքի համախտանիշը։ Այդ պատճառով կամ լաց եղեք, կամ էլ գնեք աչքի կաթիլներ։

2. «Խեղդվելով» արցունքների մեջ, մենք դուրս ենք ժայթքում սեփական ցավը և հոգում սկսում է տիրել երկար սպասված հանդարտությունը։ Բանը նրանում է, որ արցունքները նպաստում են էնկեֆալինի արտադրմանը՝ նյութ, որն իր ազդեցությամբ հիշեցնում է մորֆինը։ Այդ պատճառով, արցունքներից հանգստանում է ոչ միայն հոգեկան ցավը, այլ նաև ֆիզիկական։

3. Արցունքների հետ, օրգանիզմից դուրս են գալիս նյութերը, որոնք կապված են սթրեսի հետ՝ տոկսինները։ Այդ պատճառով ոչ միայն Ձեր աչքերը, այլ ամբողջ օրգանիզմը մաքրվում է։

4.  Լացից հետո, զարկերակը և սրտի զարկերը դանդաղում են, մարմնի մկանները թուլանում են, կարգավորվում է զարկերակային ճնշումը։

 Եվ վերջապես

5. Առողջ լինելու համար արժե լացել, սակայն խելամիտ սահմաններում…

Աղբյուրը

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing