good-banner
Без рубрики

Լապշինին արտահանձնեցին Ադրբեջանին. բլոգերն արդեն Բաքվում է

 

61564

Բելառուսն Արցախ այցելելու համար ձերբակալված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին արդեն արտահանձնել է Ադրբեջանին:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարելով Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Էլդար Սուլթանովին. հայտնում է armtimes.com-ը:

Հայտնի բլոգերն արդեն Բաքվում է` Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում, որտեղ նրան ուղակցում են դատախազության աշխատակիցները:

«Լապշինին տեղափոխող ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Բաքվում», — ասել է Սուլթանովը:

Հիշեցնենք, որ Բելառուսի Գերագույն դատարանն այսօր կայացած դռնփակ նիստում օրինական է ճանաչել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին երկրի գլխավոր դատախազության կողմից հունվարի 20-ին կայացված որոշումը:

2011 թվականի ապրիլին եւ 2012 թվականի հոկտեմբերին Ալեքսանդր Լապշինն այցելել է Արցախ, իսկ այս տարվա ապրիլի 9-ին՝ քառօրյա պատերազմից հետո, իր http//puerrtto.livejournal.com կայքում ծաղրել է Արցախը զավթելու Բաքվի փորձերը: Բացի այդ, բլոգերն իր այցելած 122 երկրի շարքում որպես անկախ պետություն կայքում նշել է նաեւ Արցախը: Այս ամենի համար Ադրբեջանի գլխավոր դատախազության Ծանր հանցագործությունների հարցերով քննչական կոմիտեում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 281.2 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը) եւ 318.2 հոդվածներով (Ադրբեջանի պետական սահմանների անօրինական հատում):

Ադրբեջանի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա Ալեքսանդր Լապշինը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Մինսկում ձերբակալվել է: Ադրբեջանական կողմը պահանջում է բլոգերին արտահանձնել Բաքու: Բելառուսի գլխավոր դատախազությունը հունվարի 20-ին նրան Ադրբեջանին արտահանձնելու որոշում է կայացրել:

 

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

artsakhpress.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...