Լարված հարաբերություններ. Ում է վերապահվում Սամվել Կարապետյանի դերակատարումը

191

operativ.am — «Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ մայիսի 1-ից կտրուկ վատթարացել են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի և «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Կարեն Կարապետյանի հարաբերությունները:

Ըստ Ռուսաստանի իշխանության հետ ձեռք բերված պայմանավորվածության՝ ՀՀԿ-ն մայիսի 1-ին վարչապետի պաշտոնում պետք է առաջադրեր Կարեն Կարապետյանի թեկնածությունը, սակայն Կարապետյանը հրաժարվել է ռիսկի դիմել և մտնել պայքարի մեջ, համարելով, որ համաժողովրդական շարժման հետ հակադրությունը կարող է բերել ավելի մեծ լարվածության, իսկ պարտությունը ավելի ծանր հետևանքների:

Իսկ քանի որ Ռուսաստանի հայաստանյան քաղաքականության ուղղություն տվողը Սամվել Կարապետյանն էր, ռուսները նրան այդ տապալման համար հեռացրել են իրեն վերապահված դերակատարման իրականացումից՝ այն վերապահելով «Ավալոն» ընկերությունների խմբի սեփականատեր Կամո Ավագումյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache