Լրահոս

Լարված իրավիճակ Վանաձորում

 

The situation is intense at the City Council session in Vanadzor

Lragir.am Վանաձորի քաղաքապետի ընտրությունն ուղեկցվում է թեժ վեճերով: Հանձնաժողովը որոշեց, որ ավագանու անդամները քվեարկության են մտնելու առանց բջջային հեռախոսների: Դա դժգոհությունառաջացրեց Հայկական վերածնունդ կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Հեղինե Բիշարյանի մոտ: Նա հայտարարեց, որ օրենք է խախտվում, ՏԻՄ օրենքի համաձայն՝ ավագանու անդամներն իրավունք ունեն հեռախոսներով մտնել քվեարկության: «Հենց նոր անօրինական հայտարարություն եղավ, հարգելի ավագանիներ, ՏԻՄ օրենքի համաձայն՝ դուք ազատ են հեռախոսներ ունենալու, քիչ առաջ կեղծ հայատարություն է եղել»,- ասաց Բիշարյանը: Թեժ վեճ սկսվեց, կողմերը սկսեցին գոռգոռալ միմյանց վրա ու մեղադրանքներ հնչեցնել: ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը սկսեց գոռգոռալ ու հանդարտվելու կոչեր արեց. «Նստեք տեղներդ, ֆսյո»: Հանձնաժողովի նապագահը հայտարարեց, որ ՏԻՄ օրենքը հստակ սահմանել է, որ այսօրվա քվեարկությունը պետք է լինի գաղտնի: ՏԻՄ օրենքում որևէ հղում չկա այլ օրենքի, որով պետք է լրացուցիչ առաջնորդվի ավագանին, ասաց նա:

Նշենք, որ երբ Հայկական վերածնունդ ու Բարգավաճ Հայաստան կուսակցությունները հայտարարեցին, որ Վանաձորում սատարելու են Լուսավոր Հայաստան կուսակցության թեկնածուին, կասկածներ եղան, որ գաղտնի քվեարկության ժամանակ այս կուսակցությունների ներկայացուցիչներից ոչ բոլորը կքվեարկեն այնպես, ինչպես որոշվել է, և ձայն կտան ՀՀԿ թեկնածուին: ԲՀԿ-ն հայտարարել էր, որ իրենց ավագանու երեք անդամները քվեարկությունից հետո իրենց հեռախոսներով նկարելու են քվեաթերթիկները՝ ապացուցելու համար, որ չեն շեղվել պայմանավորվածությունից: Եվ ահա հանձնաժողովը փորձում է թույլ չտալ, որ ավագանու անդամները հեռախոսով մտնեն քվեարկության:
Տեսանյութն Այստեղ

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara