Լաթաքիայի ուղղությամբ իսրայելական օդուժի հարվածից հետո ռադարներից ռուսական Ил-20 ինքնաթիռ է անհետացել

28

Սիրիայի Լաթաքիա նահանգի ուղղությամբ իսրայելական օդուժի իրականացրած հարվածներից հետո ռուսական «Հմեյմիմ» ավիաբազան կորցրել է կապը Ил-20 ինքնաթիռի անձնակազմի հետ: Այս մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

Գրում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ ինքնաթիռը ռադարների տեադաշտից անհետացել է սեպտեմբերի 17-ին` մոսկվովյան ժամանակով 23.00-ին: Այդ պահին նա վերադարձել է բազա և գտնվել է Միջերկրական ծովի ջրատարածությունում: Ил-20 օդանավում 14 ռուս զինծառայող է գտնվել, որոնց ճակատագիրն առայժմ անհայտ է:

«Հմեյմիմ» ավիաբազայի հրամանատարությունը որոնողափրկարարական գործողություն է կազմակերպել: Ավելի վաղ իրավապաշտպանները հայտնել էին, որ Սիրիայի Լաթաքիա նահանգի վրա հարձակման արդյունքում առնվազն յոթ մարդ վիրավորվել է, որոնք հոսպիտալացվել են:

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache