LifeStyle Լրահոս Հայտնիներ

«Լավ է մերկ լինել մարմնով` քան մտքով»

 

Ի պատասխան ՙՙԱրսինե Խանջյանը նկարահանվել է ամբողջովին մերկ՚՚ տեսանյութին:

ars-xanjyan

 

Բոլոր նրանք, ովքեր կարծում են թե կեղտոտ կամ իրենց կարծիքով կեղտոտ կոմպրոմատներով կարող են մարդկանց վարկաբեկել՝ խարխափում են խավարում, կամ էլ՝ հույսները դրել են մյուսների անգիտության վրա: Եվ Արսինե Խանջյանի մասնակցությամբ կադրեր են տարածում՝ իբրև վարկաբեկիչ: Ասեմ հետևյալը. Հոլիվուդում բացառիկ դեպքերում է, որ դերասանուհիներն իրոք իրենք են մերկ նկարահանվում: Շատ հաճախ՝ գրեթե գերազանցապես օգտագործվում են նմանակներ, կամ՝ վիզուալ էֆեկտներ:

Նմանակները կոչվում են «բոդի դաբլ»-ներ: Արսինեն՝ բացառվում է, որ ինքը նկարահանվեր, որովհետև ո՛չ դրա կարիքն ուներ դրամական առումով, ո՛չ էլ ռեժիսորների կանայք ցուցադրում են իրենց մերկությունը: Դա բոդի դաբլ է և թող կեղտոտ կոմպրոմատների վարպետները լռեն:

Եվ հետո՝ եթե անգամ ինքը նկարահանված և մերկացած լիներ: Լավ է մերկ լինել մարմնոք, կան մտոք և ապա՝ ի՞նչ կապ ունի մերկ նկարվելը քաղաքական հայացքների և արդարության հետ:  Հասկանալի է, որ Հայաստանում կեղտ մոգոնելն ու քաղաքական հակառակորդների վրա շպրտելը խիստ պահանջված զբաղմունք է, բայց դա հատուկ է դրանից հաճույք ստացող մարդկանց և հետո ժամանակն է, որ հասարակությունը լրջանա ու սկսի դատապարտել այդ էժանագին և ցածրակարգ վարքագիծը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

shabat.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing