Լրահոս

Լավ է, որ հանցավոր հեղինակություններն իրար սատկացնում են ու մաքրվում մեր կյանքից. Ռոբերտ Մելքոնյան

 

Վերջին ամիսներին ՀՀ-ում արձանագրված դեպքերը խիստ մտահոգության տեղիք են տալիս: Ինքնասպանություններից բացի՝ Հայաստանում ավելացել են նաեւ սպանությունների դեպքերը, երբ մարդիկ իրենց խնդիրները փորձում են լուծել՝ ինքնադատաստան տեսնելով: Ինչի հետեւանք է սա: «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի հետ:

-Պարո՛ն Մելքոնյան, Հայաստանի փողոցներում նույնիսկ քայլելն է վտանգավոր դարձել հիմա: Ինչի՞ հետեւանք եք դա համարում:

-Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ ու հանգիստ երկիրն է, իսկ Երեւանը՝ ամենաապահով ու հասարակական կարգի պահպանման օրինակելի քաղաքը: Իսկ Դուք չե՞ք տեսնում՝ ի՞նչ է կատարվում աշխարհում: Օրը ցերեկով բեռնատարներով հանգիստ վրաերթ են կատարում, կացնով, դանակներով հարձակվում քաղաքացիների վրա, բռնաբարում կանանց, պայթեցնում առեւտրի ու հանգստի օբյեկտները: Ձեզ ի՞նչ է թվում՝ Հայաստանը երկիր մոլորակից դո՞ւրս է: Աղբ չպետք է լինի, երթեւեկության կանոնները խախտող չպետք է լինի, կաշառակեր պաշտոնյա չպետք է լինի, ոչ պրոֆեսիոնալ լրագրողներ չպետք է լինեն, հանցագործ ու գող ավազակ չպետք է լինի: Հանցավոր հեղինակություններն իրար լավ է, որ սատկացնում են ու մաքրվում մեր կյանքից:

-Իսկ այստե՞ղ ինչ անելիքներ ունեն իշխանությունները: Օրինակ՝ կարծիք կա, թե այդ նույն հեղինակությունները սերտ կապի մեջ են իշխանությունների հետ, եւ վերջիններիս ձեռնտու չէ նրանց սանձելը:

-Դա պարզունակ ու ոչ իրատեսական գնահատական է: Ցանկացած երկիր, պետական շահերից ելնելով, կարող է օգտագործել այդ կատեգորիայի մարդկանց, սակայն օգտագործել, չի նշանակում համագործակցել: Իշխանությունները կառավարում են երկիրը, իսկ անելիք ունենք բոլորս, այդ թվում՝ լրագրողները: Պետք է կույր լինես, որպեսզի չտեսնես ոստիկանությունում կատարված բարեփոխումները:

 



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing