Լավագույն ժողովրդական միջոցները՝ միզաքարային հիվանդության բուժման համար

 

f5836e35ea800e_5836e35ea804e-thumb

Միզաքարային հիվանդությունը դրսևորվում է միզուղիներում առաջացող քարերով: Այս հիվանդությունը կարող է առաջանալ ցանկացած տարիքի անձանց մոտ:

Հիվանդության հիմնական մեխանիզմը բնածին է՝ նյութափոխանակության մի փոքր խանգարում, որը հանգեցնում է չլուծվող աղերի առաջացմանը, որոնք էլ վերածվում են քարերի: Իրենց քիմիական կազմությամբ քարերը տարբեր են լինում՝ ուրատներ, ֆոսֆատներ, օքսալատներ և այլն: Սակայն նույնիսկ բնածին հակվածության դեպքում այս հիվանդությունը չի զարգանա, եթե չլինեն դրան նպաստող գործոններ, ինչպիսիք են.




· Կլիմայական գործոնը. շոգ կլիմայական պայմաններում ապրելու դեպքում մարդն ավելի շատ է քրտնում, ինչի արդյունքում օրգանիզմում բարձր է լինում որոշ աղերի մակարդակը, և կարող են քարեր առաջանալ:

· Աշխարհագրական գործոնը. այս դեպքում մեծ նշանակություն ունի սննդի և ջրի կազմությունը (կծու և թթու սնունդը բարձրացնում է մեզի թթվայնությունը, ինչը նպաստում է քարերի առաջացմանը):

· Ուլտրամանուշակագույն ճառագայթների և սննդի մեջ վիտամինների մշտական պակասը նույնպես կարող են նպաստել երիկամներում քարերի առաջացմանը:

· Ոսկորների վնասվածքներն ու հիվանդությունները (օստեոմիելիտ, օստեոպորոզ):

· Աղեստամոքսային համակարգի քրոնիկ հիվանդությունները (քրոնիկ գաստրիտ, կոլիտ, խոցային հիվանդություն և այլն):

· Օրգանիզմի ուժեղ ջրազրկումը, ինչը կարող է լինել վարակիչ հիվանդության կամ թունավորման արդյունքում:

· Երիկամների և միզասեռական համակարգի տարբեր հիվանդությունները (պիելոնեֆրիտ, ցիստիտ, շագանակագեղձի բորբոքում և ադենոմա և այլն):

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի բնական միջոց, որոնք օգտագործվում են արդեն շատ երկար ժամանակ: Սակայն հարկ է հիշել, որ ուժեղ ցավերի և առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանգավոր լինել:

Բնական միջոցներ՝ միզաքարային հիվանդության բուժման համար

1. Կարելի է օրական 2-3 անգամ սոված փորին խմել մեկ բաժակ կեչու հյութ:

2. Շատ օգտակար են նաև թարմ մասուրի պտուղները (ցանկացած վիճակում): Կարելի է նաև մեկ գդալ չորացրած ու աղացած մասուրին ավելացնել կես լիտր եռման ջուր, 2 ժամ թրմել և ընդունել օրական 3 անգամ ½ բաժակ:

3. 3 ճ.գ. սև հաղարջի չորացրած տերևները թմել 2 բաժակ եռման ջրում և խմել թեյի նման:

4. 3 թ.գ. կտավատի սերմերին ավելացնել մի բաժակ սառը ջուր և թրմել 3 ժամ՝ պարբերաբար խառնելով: ստացված լորձն ընդունել քնելուց առաջ:

5. 1 ճ.գ. գազարի սերմերին ավելացնել մի բաժակ եռման ջուր, փաթաթել տաք կտորով, թրմել 12 ժամ, այնուհետև քամել: Ստացված թուրմն ընդունել օրական 4-5 անգամ՝ ուտելուց առաջ, ½ բաժակ:

6. Նաև կա կարծիք, որ օրական մի քանի անգամ 1 կիտրոնի հյութի և կես բաժակ տաք ջրի խառնուրդ և կես բաժակ գազարի, ճակնդեղի և վարունգի հյութերի խառնուրդ ընդունելը կօգնի ընդամենը 2-5 շաբաթվա ընթացքում ազատվել կուտակված քարերից և ավազից:

Աղբյուրը ` med.tert.am

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

You might also like More from author