good-banner
Լրահոս

Լավրով. ԼՂ «գրավյալ տարածքները» կվերադարձվեն Բաքվին միայն Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու պահին

 

7cde87cc3701c9e351b8ab6a711c3c29

ԵԱՀԿ-ն ղարաբաղյան հակամարտության գոտում 1994 թվականին կնքված հրադադարից ի վեր պահանջում է ազատել ԼՂ «գրավյալ տարածքները», սակայն բացառապես առանց ուժի կիրառման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու պահին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016-ի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ընդհանուր առմամբ խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին` Լավրովն ասել է, որ այն աբստրակտ ինչ-որ հակամարտություն չէ, ոչ էլ «բացառապես Ադրբեջանի ներքին գործը»: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ լուծումների մի ամբողջ հավաքածու գոյություն ունի, առաջին հերթին ՄԱԿ ԱԽ հակամարտության ամենաթեժ ժամանակ ընդունվածները, որով պահանջվում էր դադարեցնել կրակը»,-հիշեցրել է Լավրովը:

Նա նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման և դիտորդների քանակի ավելացման վերաբերյալ պայմանավորվածությունները մինչ օրս իրողություն չեն դարձել ԵԱՀԿ ներսում փոխհամաձայնության բացակայության պատճառով:

Լավրովը հիշեցրել է, որ 2016-ի ապրիլին հակամարտության սրացումից հետո, հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները, պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղյան հակամարտության գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման և շփման գծում դիտորդների քանակի ավելացման վերաբերյալ: «Ցավոք, նույնիսկ այդպիսի տարրական բանը, որն անհրաժեշտ է սրացումները կանխելու համար, չի կարող կյանքի կոչվել, քանի որ բացակայում է փոխհամաձայնությունը ԵԱՀԿ-ում»,-ասել է Լավրովը: Նա հավելել է, որ փոխհամաձայնության բացակայության պատճառների մասին «կարելի է հետաքրքվել այդ կազմակերպության ներկայացուցիչների մոտ»:

Լավրովը ասել է նաև, որ ամեն ինչ ամրագրված է Մինսկի խմբի բազմաթիվ որոշումներում, ինչպես նաև հայտարարություններում ու փաստաթղթերում, որոնք ընդունել և ստորագրել են ՀՀ և Ադրբեջանի նախագահները: «Վեճերի խաղաղ կարգավորումը այնտեղ ամրագրված է շատ որոշակիորեն»,-ասել է Լավրովը:

Նա նշել է, որ մեծ մտահոգություն են առաջացնում 2016-ի ապրիլի արյունալի դեպքերը: Լավրովը հիշեցրել է, որ «Ռուսաստանը վճռորոշ դերակատարություն է ունեցել այդ պահին արյոււնահեղությունը դադարեցնելու գործում»:

Երևանն ու Բաքուն բանակցում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Սկզբունքներն, ի թիվս այլ կետերի, ենթադրում են փախստականների վերադարձ, ԼՂՀ անվտանգության գոտու հանձնում՝ բացառությամբ ՀՀ հետ ցամաքային կապի համար ստեղծվելիք միջանցքի, խաղաղապահների տեղակայում ու ԼՂՀ կարգավիճակի հարցով հանրաքվե:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

panarmenian.net

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing