Լրահոս

Լենինի նկարը կոմունիստները կախում են չէ՞. ինչու՞ Ծառուկյանինը չի կարելի. ԲՀԿ պատգամավոր

 

v

News.am Պետք չէ շատ հետաքրքրվել, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը հանդիպում է նախագահի կամ այլ իշխանավորների հետ։ Այս մասին հոկտեմբերի 7-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը։

Հարցին, թե ինչպես է նա վերաբերվում նրան, որ իրեն ընդդիմադիր ներկայացնող Ծառուկյանը հիմա հանդիպումներ է ունենում նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Խաչատրյանը պատասխանեց, որ ավելի լավ է ուշադրություն դարձնել Ծառուկյանի մարդկային որակներին։ Իսկ թե ում հետ է նա հանդիպում, այդ մասին շատ մտածել պետք չէ։

Պատգամավորը նորմալ է համարում կուսակցության մասնաճյուղերում Ծառուկյանի լուսանկարների առկայությունը։ Այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանը հեռացել է քաղաքականությունից եւ վերադառնալ դեռ չի պատրաստվում, Լյովա Խաչատրյանը կարեւոր չհամարեց։ «Ծառուկյանը մեր կուսակցության հիմնադիրն է։ ՀՀԿ–ն նույնպես իր մոտ կախում է Անդրանիկ Մարգարյանի նկարները։ Կամ կոմունիստները՝ Լենինի։ Ի՞նչ  կա դրա մեջ»,– հարցադրում է արել ԲՀԿ պատգամավորը։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara