Լրահոս

Լեռան հետնամասում սունկ հավաքելիս սատկած թռչուն հանդիպեցի և լուսանկարվեցի. Տեր Ղևոնդ քահանա Գափոյան.Tert.am

 

Լեռան հետնամասում սունկ հավաքելու պահին նման թռչուն հանդիպեցի սատկած վիճակում և լուսանկարվեցի: Այդ թռչնակին ո՛չ հարվածել եմ, ո՛չ խփել եմ, որովհետև սունկ հավաքելուց սիրում եմ ինքս ինձ նկարել, ինձ համար դա հաճելի է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցու և Նոր Եդեսիա համայնքի հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ քահանա Գափոյանը: Վերջինիս սոցիալական էջում հրապարակված լուսանկարները ողողել են համացանցը: Դրանցում հոգևորականը լուսանկարված է տարբեր կենդանատեսակների հետ՝ սպանված վիճակում: «Այն, ինչը գտել եմ, իմը չէ, այն, ինչի համար ես մեղավոր չեմ, ես դրա համար պատասխանատվություն չեմ կրում: Եկեք պտտվենք դաշտերում, կտեսնեք, թե որքան կան նման տեսակի թռչուններ, որոնց մարդիկ հաճույքի համար են սպանում: Ուղղակի իմ սխալն այն է, որ ես վերցրել լուսանկարվել եմ»,- նշեց Տեր Ղևոնդ քահանա Գափոյանը:

-Տե՛ր հայր, երեկ և այսօր համացանցում տարածվել են Ձեր լուսանկարները, որտեղ Դուք լուսանկարվել էիք տարբեր կենդանատեսակների, այդ թվում՝ գիշատիչ թռչունների հետ:  Բոլորը Ձեզ մեղադրում էին՝ նշելով, թե ինչպես կարող է հոգևորականը որսորդությամբ զբաղվել: Ի՞նչ կարող եք ասել այս մեղադրանքների վերաբերյալ:

-Բնությունն ինձ համար աստվածատուր պարգև է, բնության գրկում հնարավոր է՝ մարդն իրեն ազատ և հանգիստ զգա: Դրա հետ մեկտեղ իմ հարազատ ընկերներն էլ շատ են, ովքեր զբաղվում են որսորդությամբ, ինձ էլ հրավիրում են: Իհարկե, ոչ կրակելու տեսանկյունից, որովհետև իմ կյանքում շրջադարձային փոփոխություն է տեղի ունեցել արդեն, որը պատճառն է, որ ես այլևս զենք չվերցնեմ: Իմ հոր և երեխայիս մահից՝ 2012թ.-ից հետո կարող եմ ընկերներիս հրավերով նրանց միանալ, բայց զենք չեմ վերցնում: Բայց այդտեղ նաև իմ լուսանկարվելու ձգտումը, ցանկությունը կա, ինձ համար հաճելի է լուսանկարվելը: Եթե դու կարող ես ինքդ որս անել, կխնդրեմ, որ ես ինքս լուսանկարվեմ և ինձ լավ զգամ:

-Այսինքն՝ Ձեր որսած կենդանիները չէին լուսանկարներում:

-Հատկապես այնտեղ մի թռչուն կա, երկուսը չեն: Բազեանմանների ընտանիքից է, գիշատիչ է, և Դուք ինձանից լավ գիտեք, որ խելացի որսորդի, մարդու համար դա ընդունելի չէ: Այն, ինչը քոնը չէ, ուրեմն քոնը չէ: Եթե կենդանին, թռչունը որսորդ է բնության մեջ, դու քո նմանակին կարծես ձեռք պարզես: Բայց այդ դեպքը. Թալինի գյուղերից մեկի հարևանությամբ, լեռան հետնամասում սունկ հավաքելու պահին, նման թռչուն հանդիպեցի սատկած վիճակում և լուսանկարվեցի: Երբեմն կան երիտասարդ որսորդներ, որոնց ձեռքն առաջին անգամ զենք է ընկնում և բացի ինքնաթիռից, ինչ տեսնում են, վայր են բերում: Ես չեմ խոսում, որպեսզի մարդկանց առջև քավության նոխազ երևամ: Ես խոսում եմ նրա մասին, ինչը որ կա: Նորից եմ կրկնում՝ այդ թռչնակին ո՛չ հարվածել եմ, ո՛չ խփել եմ, որովհետև սունկ հավաքելուց սիրում եմ ինքս ինձ նկարել, ինձ համար հաճելի է:

-Գիշատիչ կենդանիների մասով հասկանալի է, իսկ մյուս կենդանիների որսով զբաղվո՞ւմ եք:

-Այլևս չեմ զբաղվում: Իմ ծնողի և երեխայիս կորցնելուց հետո ամեն ինչ փոխվեց:

-Նախկինում զբաղվել եք որսորդությամբ: Ձեզ համար որքանո՞վ է համատեղելի հոգևորականի և որսորդի գործունեությունը:

-Ես շատ լավ գիտակցում եմ, որ դա ճիշտ չէ: Շատ լավ եմ հասկանում և գնահատում եմ իմ արարքը, որ դա ճիշտ երևույթ չէ: Բայց ինձ համար ընդունելի և հաճելի չէ սպանելը: Վերջին երկու տարվա ընթացքում ես հնարավորություն չեմ ունեցել զենքը ձեռքս առնելու, որովհետև բացի նշածս պատճառներից ժամանակ էլ չկա: Ես զայրացած եմ, որ թողնեք՝ ժամերով կխոսեմ ոչ օրինական որս անողների մասին, որովհետև գետերում ձուկ չկա, 5 տարի առաջվա թռչուներն այլևս չեն հանդիպում:

-Տե՛ր հայր, հանրության կողմից հնչող բազմաթիվ մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ 10 պատվիրաններում գրված է՝ «մի սպանիր», իսկ հոգևորականը որսով է զբաղվում: Այս մասով ի՞նչ կարող եք ասել:

-Դա տասնաբանյա պատվիրանն է, որը կապված է մարդու սպանության հետ: Իսկ կենդանիների մասով հին կտակարանը պետք է բացեք և կարդաք: Հին կտակարանում, երբ կենդանիների տեսականին ստեղծվեց, նույնիսկ տարբերակում դրվեց, որը կարելի է ուտել, որը՝ ոչ: Ամեն ինչի մասին կտակարանը հաշվառում է: Ես նորից եմ ասում՝ այն, ինչը գտել եմ, այն, ինչը իմը չէ, այն, որի համար ես մեղավոր չեմ, ես դրա համար պատասխանատվություն չեմ կրում: Եկեք պտտվենք դաշտերում, կտեսնեք, թե որքան կան նման տեսակի թռչուններ, որոնց մարդիկ հաճույքի համար են սպանում: Իսկ դա ինձ համար ուղղակի սպանություն է: Ուղղակի իմ սխալն այն է, որ ես վերցրել՝ լուսանկարվել եմ:

-Գրառումների հետ կապված ի՞նչ մեկնաբանություն կտաք: Դրանցից մեկում Ձեզ հարց էր ուղղված՝ «հանգիստ թողեք այդ կենդանուն», որին Դուք պատասխանել էիք՝ «կուզենայի, բայց ցավոք չեմ կարող, որովհետև որսորդ եմ»:

-Դա իմ կատակներից էր ընկերներիս հետ: Բնականաբար, եթե իմ ընկերությանը իրականության մեջ տեսնեք, ինձ լավ կհասկանաք: Մենք կատակելով շատ բաներ կարող ենք գրել և ասել. չի կարելի մարդու բառերից կառչել՝ նրան վարկաբեկելու համար: Ինչ-որ նկարներ դրել եմ ուրախանալու, իմ ընկերներին զարմացնելու համար:

-Համացանցում լուսանկարների հրապարակումից հետո Ձեզ զանգեր եղե՞լ են ոստիկանությունից, Արագածոտնի թեմից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

 

 



Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am