Без рубрики

Լեսբի պրոպագանդա Հայաստանում. քայլերթ Երևանի կենտրոնում

 

lesbi propaganda hayastanum

yelaket.am-ը գրում է. Ամբողջ աշխարհում մարտի 8-ին նշում են կանանց և գեղեցկության միջազգային տոնը: Երևանը նույնպես ձեռնպահ չմնաց այս գեղեցիկ օրը քաղաքի կանանց և աղջիկներին հաճելի անակնկալներ մատուցելուց` ծաղիկներ նվիրելով և սրտանց շնորհավորելով: Սակայն մարտի 8-ը ոմանց համար ոչ այնքան կանանց միջազգային տոնն է, որքան կանանց իրավունքների պաշտպանության: Այս առիթով Հայաստանի ֆեմինիստ պլատֆորմի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ Երեւանում անցկացրել են կանանց իրավունքների միջազգային օրվան նվիրված քայլերթ: Քայլերթին մասնակցել են ինչպես Երևանի, այնպես էլ Լոռու եւ Շիրակի մարզերի ներկայացուցիչներ` «Կանանց իրավունքի օր ամեն օր», «Կանայք տարբեր են» «Որոշումն իմն է», «Ոչ հայրիշխանությանը, ոչ տերերին», «Կնոջ տեղն այնտեղ է, որտեղ նա ուզում է», «Չեմ լռելու», «Դիպլոմը օժիտ չէ», «Կարմիր խնձորը ուտելու համար է», «Մազերս երկար է, խելքս ավելին» կոչերով և «Հավասարություն» «Կինն ու տղամարդը հավասար են», «Ուզում եմ ապրել»,  «լեսբի»գրառումներով:

Յուրաքանչյուր մարդ, ով չի ապրում Հայաստանում և առաջին անգամ է լսում Հայաստանի մասին, հետևելով այս «տոնախմբությանը», կարող է մտածել, որ մեր երկիրը դասվում է մուսուլմանական այն երկրների շարքին, որտեղ կանայք ամեն օր ենթարկվում են մտրակների հարվածների: Այն, որ ակցիայի մասնակիցների մեծ մասը պատանիներ են, որոնք նոր են սկսել հասկանալ, թե ինչ է իրավունք ասվածը, դառնալով որոշ կազմակերպությունների զոհ, խեղաթյուրում են այս չքնաղ տոնը: Խոսքը գնում է Հայաստանի ֆեմինիստ պլատֆորմ կոչվածի մասին, որը ստեղծվել է Կանանց ռեսուրսային կենտրոնի ներքո: Այն, որ մարդիկ հավասար են, և կինը ամբողջ հայոց պատմության ընթացքում զբաղեցրել է իր ուրույն տեղը և հանդիսացել է օջախի պահապանը, հայտնի է բոլորին: Ինչ է ուզում այսօր այս ամենով ասել Կանանց ռեսուրսային կենտրոնը, հայտնի է միային իրենց, բայց այն, որ այս խնդիրը ուռճացվում է, ունի կոնկրետ քաղաքական ենթատեքստ: Ուսումնասիրելով այս ՀԿ-ի կայքը և ծանոթանալով իրենց հովանավորների հետ` կարելի է եզրակացնել, որ տարբեր երկրների արտաքին դիվանագիտական կառույցները, աջակցելով ՀԿ-ին, կարող են նաև պատվիրել իրենց ցանկացած երաժշտությունը:

Ի վերջո, եթե լեսբի պրոպագանդայի պաստառներով և այլասերվածություն քարոզող կոչերով Երևանի կենտրոնում քայլերթ անցկացնելը կոչվում է հավասարության համար պայքար, ապա վստահորեն կարելի է «ոչ» ասել այսպիսի հավասարությանը, որը խարխլում է ընտանիք հասկացողությունը:

Կարեն Նահապետյան

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am