Լրահոս

Լեզո՞ւ ես դնում ադրբեջանցիների բերանը.Երգչուհի ես քո երգերով զբաղվի, ինչ ես քիթդ խոթում արցախյան թեմաների մեջ

 

f062f1ee833b9d7fe6

hartak.am — Ես ուղղակի զարմանում եմ, թե ինչու պետք է մեր աստղերը հենց մի քիչ սկսում են հայտնի դառնալ, իրենց քիթը սկսում են խոթել այնտեղ որտեղ չի կարելի: «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած Իվետա Մուկուչյանը հարցազրույցներից մեկում սխալ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարցը: Հունական հեռուստաընկերության հաղորդման ժամանակ հաղորդավարն Իվետային հարց է ուղղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին, որին նա պատասխանել է հետեւյալ կերպ.

«Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքում է, բայց այն Հայաստանի 2-րդ հանրապետությունն է: Դա Հայաստանի 2-րդ հանրապետությունն է, որը դեռ Ադրբեջանի հողի վրա է: Դա տարածք է, որի շուրջ դեռ քննարկումներ են ընթանում, ադրբեջանցիներն ասում են, որ իրենց է պատկանում, հայերն ասում են, որ իրենցն է»,-ասել է նա: Հարցազրույցի սկզբնամասում Իվետան պատմել է Հայաստանում եւ Գերմանիայում անցկացրած տարիների մասին, ինչպես նաեւ ներկայացրել է «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմը, որում նա մարմնավորում է գլխավոր հերոսուհուն:

Լեզո՞ւ ես դնում ադրբեջանցիների բերանը.Երգչուհի ես քո երգերով զբաղվի, ինչ ես քիթդ խոթում արցախյան թեմաների մեջ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...