Լրահոս

Լֆիկ Սամոն 500 եվրո պահանջեց, որ Կարեն Կարապետյանը խոսի

 

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյան այսօր խորհրդարանում հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Նրանից հետաքրքրվեցին՝ ճի՞շտ է, որ ԱԺ նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն էր նաև շրջանառվում:

Հարցերին ի պատասխան Կարեն Կարապետյանն ասաց. «Լավ, վերջացրեք, իմ իրավունքները ոտնահարում եք դուք»:

«Ինձի 500 եվրո տվեք, փող ա պետք վռազ»,- արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նա հորդորեց գումար տալ, որպեսզի Կարեն Կարապետյանը խոսի:
Պատգամավորներն ընտրում էին ԱԺ փոխնախագահներ:

«Ալեքսանյան, իմ փոխարեն էլ ընտրեցի՞ր»,- Սամվել Ալեքսանյանին դիմեց Կարեն Կարապետյանը:
«Չէ, խի կարա՞մ ընտրեմ, հեսա կընտրեմ», արձագանքեց Ալեքսանյանը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing