Լրահոս

Լֆիկ Սամոն լավ է աշխատել. «10 հազարանոցների» հոսքը չի դադարում

 

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 112 դպրոցում տեղակայված 7/56 ընտրատեղամասում ընտրողների ակտիվություն է նկատվում: Այս դպրոցը հայտնի է որպես Սամվել Ալեքսանյանի դպրոց, քանի որ Ալեքսանյանն այստեղ է սովորել:
Ընտրողների ակտիվությունը կասկածելի է թվացել վստահված անձանց: ՕՐՕ դաշինքի վստահված անձը Lragir.am-ին տեղեկացրեց, որ մինչև այս, ընտրողների գրեթե 50 տոկոսը մասնակցել են ընտրությանը: Մարդիկ կազմակերպված գալիս են իրենց պարտքը կատարելու:
Վստահված անձի խոսքով՝ սա փաստում է, որ նախքան ընտրությունները լավ աշխատանք է տարվել այս տարածքի բնակչության հետ:«Նկատել եմ, որ շատ են գալիս 10 հազարանոց մարդիկ, նրանց պահվածքից դա երևում է, այսինքն՝ նրանք, ովքեր նախօրոք գումար են ստացել», ասաց մեր զրուցակիցը:

Այս ընտրատեղամասում շատ են դեպքերը, երբ ընտրողներին քվեախցիկին են մոտեցնում խմբերով: Հանձնաժողովի նախագահը բացատրեց, որ մարդիկ նոր ընտրակարգին տեղյակ չեն, մեկը մյուսից են հարցնում կամ էլ հանձնաժողովի անդամներին են խնդրում օգնել իրենց: Նոր ընտրակարգը, նրա խոսքով, շփոթեցրել է մարդկանց:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing