Լֆիկ Սամոյի մեղքերը ներվել են. քավորը Սասուն Միքայելյանն է

255

Իշխանափոխությունից հետո, թվում էր թե ՀՀԿ-ական բոլոր այն դեմքերը, որոնք երկար տարինել թալանել և ահաբեկել են ժողովրդին կհայտնվեն իրավապահների ուշադրության կենտրոնում, կբացահայտնվեն նրանց գործունեության  մութ կողմերը:

Նախորդ իշխանությունների տարիներին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտնի է եղել ընտրակեղծիքներ կազմակերպելով, քաղաքացիների քվեները գնելով, հարկերի չվճարմամբ: Ալեքսանայնը ուներ մոնոպոլ դիրք` շաքարի և ձեթի ներկրման շուկայում, նրա անունը կապվում էր սպանությունների հետ:

Տարիներ առաջ դեռ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր հայտարարում, որ Սամվել Ալեքսանյանը կապված է եղել իր աշխատակից Արմեն Իսրայելյանի սպանության հետ: Փաշինյանը Ալեքսանյանին նաև այլ հանցանքներում էր մեղադրում:

Եվ ահա Փաշինյանի իշխանության գլուխ գալուց հետո պարզվեց որ Ալեքսանյանը միայն որոշակի հարկեր չի վճարել բյուջե, իսկ մնացած հանցագործությունների մասով կարծես իրավապահները չեն շտապում բացահայտումներ  իրականացնել:

Տարօրինակ է, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը չի արձագանքում Politik.am-ի նամակին, որով փորձել էինք պարզել արդյո՞ք դատախազությունը հիմք չի ընդունել պատգամավոր Փաշինյանի հայտարարությունը և սպանություն պատվիրելու կասկածանքով գործ չի հարուցել Սամվել Ալեքսանյանի դեմ: Դատախազությունից մեզ խոսատցել էին իրենց ռուս գործընկերներից ճշտել(սպանությունը տեղի էր ունեցել ՌԴ-ում) և պատասխանել մեզ, սակայն երկու ամիս է այս կառույցը լռում է:

Տպավորություն է ստեղծվում, որ նոր իշխանությունները բոլոր մեղքերից փորձում են մաքրել Սամվել Ալեքսանյանին: Եվ ահա այս ֆոնին մամուլում հայտնվում է լուր, որ Սամվել Ալեքսանյանի նոր հովանավորը ՔՊ-ական Սասուն Միքայելյանն է: Ըստ մամուլի հրապարակման Միքայելյանը փորձում է կամուրջ հանդիսանալ վարչապետ Փաշինյանի և պատգամավոր Ալեքսանյանի միջև:

Այս լուրերն իրապես մտահոգիչ են: Սա վտանգում է վարչապետ Փաշինյանի նկատմամբ վստահությունը: Ի վերջո հասարակությունը պետք է իմանա` ներվե՞լ են Սամվել Ալեքսանյանին իր նախկին մեղքերը և հանուն ինչի՞ են ներվել:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache