Լրահոս

Լֆիկի դիվերսիան.

 

arm147167104628

lragir.am -Հրապարակ թերթը գրում է. «Արագածոտնի մարզում խնձորի այգի ունեցող գյուղացիներից մեկը մեզ հետ զրույցում ուշագրավ մանրամասներ պատմեց։ Անցած տարի այգետերերը խնձորի աննախադեպ մեծ բերք են ստացել եւ ոչ ամբողջ բերքն են կարողացել իրացնել։ Ավելացած խնձորից փորձել են օղի թորել։ Այգեգործների մեծ մասն օղի թորող սարքեր ունի։ Նախ խնձորի բերքը լցրել են հատուկ տարաների մեջ, ապա, ինչպես կարգն է, վրան շաքար են լցրել, որպեսզի թթվեցման պրոցես գնա։ Մի քանի օր անց նկատել են, որ սովորական թթվայնացման փոխարեն ամբողջ «զագատովկան» փչացել է։ Պարզվել է, որ ոչ թե մեկի, այլ բոլորի մոտ է նույն վիճակը եղել։ Մեր զրուցակիցը նկատեց. «Պարզեցինք, որ շաքարի մեջ սոդայի քանակ կա, եւ դա արվել է հատուկ մի նպատակով, որ այդ սեզոնին օղի չթորվի»։ Իմաստը՞։ «Պարզ չէ՞, որ Լֆիկի օղիներն առնենք։ Շաքարը՝ իրենը, օղին՝ իրենը։ Մենակ ափսոս, որ էդքան խնձոր փչացավ»։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing