Լֆիկի համար ձայներ բերողն աշխատում է Հայկ Մարությանի համար

56

politik.am —  Թավշյա հեղափոխությունից հետո բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ ՀՀԿ-ական օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պայմանավորվածություն է ձեռք բերել նոր իշխանությունների հետ և այսուհետ խնդիրներ չի ունենա: Ըստ մամուլի հրապարակումների, Սամվել Ալեքսանյանն էլ դրա փոխարեն պարտավորվել էր ֆինանսական աջակցություն տրամադրել Քաղաքացիական պայամանագիր կուսակցությանը և առաջիկա ընտրություններում պետք է իր ձեռքի տակ եղած միջոցներով ձայներ ապահովեր գործադիրը իր ձեռքում պահող կուսակցությանը:

Այս խոսակցությունների տարածումից հետո, իշխանական ողջ քարոզչամեքենան փորձեց հերքել այն և հայտարարեց, որ դա հակահեղափոխականների կողմից տարածվող ապատեղեկատվություն է: Վարչապետ Փաշինյանն էլ հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարեց, որ բացի իրենցից մնացյալ քաղաքական ուժերը հակահեղափոխականներ են:

Իշխանությունների այս հայտարարությունները եկան հերքելու փաստերը, որոնք անհերքելի են: Քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի նախընտրական քարոզարշավին մասնակցում է Արաբկիրի սպորտդպրոցի տնօրեն, Արաբկիրի ՀՀԿ կառույցի փոխնախագահ Էդուարդ Երանոսյանը: Անցած ԱԺ ընտրություններում նա Սամվել Ալեքսանյանի համար հիմնական ձայներ բերողն էր: Եվ եթե հիշենք, թե ինչ ճանապարհով էր Ալեքսանյանն իր համար ձայներ ապահովում, ապա պարզ կլինի, թե ով է Էդուարդ Երանոսյանը: Եթե իրավապահները իրականում ցանկություն ունենային բացահայտելու նախկին ընտրությունների ժամանակ կաշառք բաժանած անձանց, ապա ամենայն հավանականությամբ, Էդուարդ Երանոսյանը՝ Հայկ Մարությանի քարոզարշավին մասնակցելու փոխարեն, Մանվել Գրիգորյանի հետ թղթախաղով կզբաղվեր՝ բանտում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache