Լֆիկից Նիկոլին

330

Hayeli.am-ի տեղեկություններով  «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցությունն ու Ելք դաշինքի կազմում նրա հետ համագործակցող ուժերը լրջորեն նախապատրաստվում են ԱԺ արտահերթ ընտրություններին:  Փաշինյանի թիմակիցներն այժմ մեծ թափով ձեռնամուխ են եղել տարածքային կառույցների ստեղծմանը:

Նպատակ է  դրված բոլոր տեղամասում բացել տարածքային գրասենյակներ, որոնք, մեր տեղեկություններով ունենալու են 4-5 աշխատող` 150-200 հազար միջին աշխատավարձով: Փաշինյանի հանձնարարությամբ գրասենյակներում պարտադիր պետք է ներգրավված լինեն նաև իրավաբաններ` քաղաքացիների խնդիրներն ու բողոքները լսելու և ուղղորդելու նպատակով: Հատկանշական է, որ տարածքային կառույցների և գրասենյակների ստեղծման ֆինանսավորման հարցը ստանձնել է ԱԺ գործարար պատգամավոր, Սերժ Սարգսյանի ամենասիրելի օլիգարխներից Սամվել Ալեքսանյանը, ով առավել հայտնի է Լֆիկ մականունով:

Հայտնի է, որ նախկինում  Փաշինյանի և Ալեքսանյանի ջրերը մի առվով չէին հոսում: Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո նոր կառավարությունը թիրախավորեց օլիգարխներին և հատկապես Սամվել Ալեքսանյանին: ՊԵԿ-ի կողմից պաշտոնական հաղորդագրություն տարածվեց  «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում համատարած խախտումների, թաքցված շրջանառության  և պետական բյուջե  չվճարված հարկերի մասին:

Հիմա փաստորեն Սամվել Ալեքսանյանն ու Նիկոլ Փաշինյանը իրար հետ արդեն լեզու են գտել:

Սամվել Ալեքսանյանի կյանքում առանձնապես շատ բան չի փոխվել. առաջ նա ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին էր աջակցում, հիմա էլ Փաշինյանին ու նրա թիմին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache