Լրահոս

Լֆիկն այցելել է շտաբ ու քեֆ կազմակերպել

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրությունների օրը Սերժ Սարգսյանը որեւէ վայրկյան չի անցկացրել նախագահականում, իսկ Մելիք-Ադամյանի շտաբ է այցելել բավականին ուշ։ Առավոտյան քվեարկել է, եղել Եռաբլուրում, հետո այցելել է ապրիլին զոհված Ադամ Սահակյանենց տուն, երեկոյան ժամը 7-ին մոտ հասել է շտաբ, ուր ԳՄ անդամներն իրականացնում էին ընտրությունների վերահսկողությունը:

«Սամվել Բաբայանի ձերբակալությունից եւ «Իգլայի» բացահայտումից հետո շեֆն ավելի հանգիստ էր, իսկ ընտրության օրը գիշերը ժամը երեքի կողմերն արդեն վերջնական «համոզմունք» ունեինք, որ բացարձակ առաջատարն ենք»,- ասաց ԳՄ մեր աղբյուրը:

Սակայն ծերակույտը ոտքը մի քիչ կախ է գցել իր հաղթանակը տոնելու եւ հասկանալու համար, թե ռեյտինգայինների մասով վերջնական պատկերն ինչպիսին է։ Հենց այդ ժամանակ՝ կեսգիշերն անց, հաղթական տեսքով շտաբ է ժամանել Սամվել Լիմինդրովիչ Ալեքսանյանը` իր 42 հազար քվեով։

Ի դեպ, Լֆիկն այդ օրը միակն է եղել ռեյտինգայիններից, որ այցելել է շտաբ, չնայած ձայների քանակով Ավշարի Արայիկն առաջանցիկ է եղել` այն էլ արգամիչյան ծանր մարզում։

Հաղթած թեկնածուի գալով շտաբում հասկացել են` «ժամն է արդեն իրիկնահացի», եւ ԳՄ անդամներով, վարչապետ Կարեն Կարապետյանով, ընդամենը` 25 հոգով, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ «ճաշակել» են գիշերահացը, շնորհավորել նախնական արդյունքները, առավոտյան լույսը բացվելուց հետո՝ ժամը յոթն անց կես, նոր գնացել են տուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing