Լրահոս

ԼՂ խնդրի շուրջ բանակցային գործընթացում շատ մեծ ակտիվություն է նկատվում. Ալիև

 

 

1324711060_2

tert.am — Ղարաբաղյան հակամարտությունը մոտ ժամանակներս պետք է կարգավորվի: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով կառավարության նիստին՝ նվիրված 2016 թվականի առաջին կիսամյակում սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

«Ապրիլյան մարտերը ևս մեկ անգամ ցույց են տալիս ստատուս քվոյի շուտափույթ փոփոխության անհրաժեշտությունը: Դրա մասին բազմիցս հայտարարել են նաև այդ հարցով զբաղվող միջնորդները… Վերջին մի քանի ամիսներին բանակցային գործընթացում շատ մեծ ակտիվություն է նկատվում»,- նշել է Ալիևը:

Նրա խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն առաջնահերթ հարց է:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել էր լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ռուսաստանի միջնորդությամբ ապրիլի 5-ին հրադադար հաստատվեց։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...