Լրահոս

ԼՂՀ անկախությունը փաստացի ճանաչված է, շարունակությունը ունի երկու սցենար. Արմեն Աշոտյան

 

mec mec

hayeli.am-ը գրում է.

Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ:

Պարո՛ն Աշոտյան, արդեն մի քանի օր է, ինչհանրային ուշադրությունը կենտրոնացել է ԱրցախիՀանրապետության ճանաչման օրինագծի վրա, որըներկայացվել էր Զարուհի Փոստանջյանի ու ՀրանտԲագրատյանի կողմից: Վերջին նիստի ժամանակկառավարությունը հավանություն տվեց օրինագծիվերաբերյալ ԱԳՆ եզրակացությանը և նախագիծնուղարկեց խորհրդարան: Ըստ այդ եզրակացության՝ կառավարությունը օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանիև Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագազարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները: Սա ի՞նչ է նշանակում՝ իվերջո Հայաստանը ճանաչե՞լ է Արցախի Հանրապետությունը, թե՞ չի ճանաչել:

Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը դե ֆակտո ճանաչել է այդ հանրապետության ստեղծման առաջին իսկ օրից: Դրա վառ վկայությունը միջպետական և միջգերատեսչական բազմաթիվ իրավական ակտերն են, գոյություն ունեցող հարաբերությունները՝ իբրև իրավահավասար սուբյեկտներ՝ սկսած նախագահներից, մինչև կառավարության ղեկավարներ, խորհրդարանի պատգամավորներ և պետական այլ ինստիտուտներ: Մենք շատ վաղուց և՛ հոգեբանորեն, և՛ փաստացի ճանաչել ենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Հավելեմ, որ Արցախի Հանրապետությունը փասատացի ճանաչված է նաև Ադրբեջանի կողմից (ապացույցը՝ 1994 թվականին կնքված զինադադարի եռակողմ համաձայնագիրը), և Մինսկի խմբի համանախագահների կողմից (ապացույցը՝ նրանց պարբերական այցելություններն ու բանակցություններն են ԼՂՀ իշխանությունների հետ):

Ինչ վերաբերում է իրավական ճանաչմանը, ապա Հայաստանը քանիցս հայտարարել է այդ քայլին գնալու միջավայրի մասին: Քանզի կա Մինսկի խմբի ձևաչափը, որի հիմնական նպատակը Արցախի խնդիրի խաղաղ կարգավորումն է, միջազգային հանրության ջանքերի շրջանակում Հայաստանի Հանրապետությունը այս պահի դրությամբ դեռ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը՝ դե յուրե:

Այդ դեպքում կառավարությունը ինչի՞ն տվեց դրական եզրակացություն, խորհրդարանում հիմա ի՞նչ է քննարկվելու՝ ԱԳՆ-ի անունից Շավարշ Քոչարյանի ներկայացրած եզրակացությո՞ւնը, թե՞ Արցախի ճանաչման օրենսդրական նախաձեռնությունը:

Օրինագիծը անցնելու է ՀՀ ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանվցած ճանապարհը: Որքանով ես եմ հետևել գործընթացին, կառավարությունը հավանություն է տվել ԱԳՆ եզրակացությանը, որը հստակ ասում է, որ խնդրի քննարկումը նպատակահարմար է՝ Արցախի իշխանությունների հետ համատեղ աշխատանքի և ստեղծված միջազգային իրավիճակին համարժեք քայլերի համատեքստում:

Ձևակերպումները մի տեսակ խուճուճ էին և թյուրընկալումների տեղիք տվեցին: Միջազգային լրատվամիջոցներում ևս Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման անդրադարձներ եղան….

Միջազգային լրատվամիջոցները հղում արեցին հայկական լրատվամիջոցներին: Մենք պետք է հասկանանք, որ դիվանագիտական լրահոսը մարտական, ռազմական լրահոսի նման կարևոր է՝ սիրողականություն և հույզեր չի սիրում: Դիվանագիտական բնույթի նման տեղեկատվության հրապարակումը մասնագիտական հմտություն է պահանջում: Բնական եմ համարում նաև մեր հասարակության արտահայտված հետաքրքրությւոնն ու արձագանքը՝ հարցի ճակատագրական կարևորությունը նաև հուզականությանը տեղիք է տալիս:

Արցախի միջազգային ճանաչումը կարևոր է, միաժամանակ… Միջազգային պրակտիկայում կան օրինակներ, երբ չճանաչված կամ մասամբ ճանաչված պետությունները բարեհաջող զարգանում են՝ առանց ՄԱԿ-ի կամ Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու: Այդպիսին է Հյուսիսային Կիպրոսը, որի նախապատմությունն այլ է, Կոսովոյի Հանրապետությունը, այդ շարքում կարող ենք ասել նաև Լեռնային Ղարաբաղը: Կարևորն այն է, որ մենք գիտենք , որ այսօր կա երկու հայկական պետություն: Այդ երկու պետությունները կայացած են, միասնական ռազմաքաղաքական և տնտեսական տարածք են: Պարզ է, որ Հայաստանը կանգնած է Ղարաբաղի կողքին՝ որպես զարգացման և անվտանգության երաշխավոր: Ես համոզված եմ, որ վերջիվերջո ԼՂՀ-ն ճանաչվելու է նաև դե յուրե:

Բայց ե՞րբ:

Առաջինը ավելի հեռահար սցենարն է՝ միջազգային ջանքերի հաջողելու պարագայում, երբ բանակցային եղանակով կվերահաստատվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքը: Երկրորդ տարբերակը ֆորս-մաժորային ճանաչումն է՝ կախված մեր հարևանների արկածախնդրությունից, երբ տեղի կունենա հերթական ռազմական ագրեսիան, և Հայաստանին այլևս այլ ելք չի մնա, քան գնալ նման քայլի: Բայց մենք դեռ հավատում ենք, որ այս խնդրի լուծումն ունի դիվանագիտական և խաղաղ կարգավորման պոտենցյալ: Մենք, կրկնում եմ, հավատում ենք, չեն հավատում մեր հակառակորդները, որոնց խոսքն ու գործը իրար չի համապատասխանում: Այս ընթացքում մենք նույնիսկ ծիծաղելու չափ անհեթեթ իրողությունների ականատես եղանք, երբ<<պարզվեց>>, որ ՄԱԿ-ին ուղղված 94 թվականի զինադադարի համաձայնագիրը չեղարկելու դիմումը իբր կարող է դիվանագիտական ինքնագործունեության հետևանք լինել, այն էլ Ադրբեջանի նման ավտորիտար երկրում:

Պարո՛ն Աշոտյան, Արցախի ճանաչման օրինագծի հարցը Մինսկի խմբի համանախագահող երկրներից առաջինը մտահոգեց Ռուսաստանին: Մոսկվայից միանգամից եղավ արձագանք. ԱԳ նախարար Լավրովը արձագանքեց, ՌԴ նախագահի խոսնակը, առանձին փորձագետներ, մինչդեռ մյուս համանախագահող երկրները կարծես թե չեզոք էին: Ինչո՞վ է դա բացատրվում:

Որևէ աշխարհաքաղաքական լրացուցիչ ինտրիգ այստեղ չկա: Ակնհայտ է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում լիովին ներկայացված է և այստեղ ընթացող զարգացումների նկատմամբ ունի անմիջական զգայունականություն, քան, օրինակ, Ֆրանսիան կամ ԱՄՆ-ն: Հետևաբար արձագանքի օպերատիվությունը հասկանալի է: Բացի այդ՝ ռուսական մամուլը հայկական մամուլին ավելի հասանելի է, թեկուզ և լեզվական խոչընդոտների բացակայության պատճառով: Այնպես որ՝ այստեղ սև կատու փնտրել պետք չի, որովհետև այն իրականում չկա:

Արդյոք ԼՂՀ ճանաչման հարցի հետ կապված թյուրընկալումը, անկախ նրանից, թե դա ում բացթողումն էր, չմեծացրեց սահմանային լարվածության մեծացման ռիսկը:

Կարծում եմ՝ ակնհայտ է, որ որ հենց այս պահին ԼՂՀ անկախության ճանաչման քայլին գնալը նշանակում է լայնածավալ պատերազմ և բանակցային գործընթացի վերջնական վիժեցում: Կրկնեմ, որ Արցախի դե յուրե ճանաչումը Հայաստանի կողմից ունի երկու սցենար՝ հեռահար և ֆորսմաժոռային: Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան կստիպի մեզ առաջնորդվել երկրորդ տարբերակով, իսկ հնարավոր բանակցային գործընթացը խնդրի լուծումը կտեղավորի խաղաղ կարգավորման շրջանակներում:

Ադրբեջանի ԱԳՆ-ն և ՌԴ-ում դեսպան Բյուլբյուլօղլին ևս նմանատիպգնահատական էին տվել:

Ես Բյուլբյուլօղիլին ավելի լուրջ եմ ընդունել իբրև դերասանի և երգչի, քան որպես դիվանագետի: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ակնհայտ է, որ հոխորտանքներին ու ռազմաքաղաքական անմեղսունակությանը զուգահեռ նրանք պետք է հասկանան նաև սեփական արկածախնդրության գինը: Ալիևի համար իր զինվորի կյանքը արժեք չէ, բայց իր անձի և հափշտակած հարստությունների ճակատագիրը իրեն չի կարող չհուզել:

Քառօրյա պատերազմը բնականաբար լուրջ ազդեցություն թողեց բանակցային գործընթացի վրա: Թեպետ այս պահին բանակցություններ չկան, բայց երբ մի օր դրանք սկսվեն, նոր իրավիճակ ենք ունենալու….

Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում ուժեղացել են, որովհետև ի չիք դարձան այս տարիների ընթացքում մեր հակառակորդների կողմից հորինված միֆերը: Պայթեց Ադրբեջանի գերհզոր ռազմատեխնիկական սպառազինության և վերահաս հաղթանակի միֆը, մեր հաղթանակները արտաքին գործոններով պայմանավորելու միֆը, ներկա սերնդի իբր ոչ հայրենասեր լինելու միֆը: Հայաստանի և Ղարաբաղի ժողովուրդը, բանակն, իշխանությունները և հասարակությունները ապացուցեցին, որ 94 թվականի հաղթանակով պայմանավորված ներուժը բազմապատկվել է: Այս պահին, քանի դեռ չկա երաշխավորված, կայուն խաղաղություն, բանակցություններ չկան, և դրանք կարող են լինել միայն այս պայմանների ապահովումից հետո:

Հարցազրույցը՝ Կարինե Սարիբեկյանի

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing