Լրահոս

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի և փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի բիզնեսներն ու գեներալը. «Չորրորդ իշխանություն»

 

timthumb

newsbook.am «Չորրորդ իշխանություն» թերթը, անդրադառնալով ԼՂՀ-ում այս օրերին գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանին, ԼՂՀ վարչապետի մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանն ու օրերս տեղի ունեցած հայտնի պատմության առնչակից այլ անձերին, նոր մանրամասներ է ներկայացրել.  «Վահան Բադասյանն օրերս հայտարարեց, թե Մանվել Գրիգորյանն հայհոյել է ղարաբաղում ծառայություն իրականացնող զինվորներին այն պահին, երբ շքախմբով անցնելիս է եղել, եւ իրեն ճանապարհ չեն տվել: Երբ Բադասյանին լրացուցիչ հարցադրումներ արեցին` ընդհուպ փաստեր ներկայացնելու տեսքով, վերջինս հայտարարեց, թե ինքն անձամբ չի տեսել, բայց ականատես ընկերներն են իրեն պատմել: Տեղի ունեցածը շտապեց դատապարտել Արտակ Բեգլարյանը` ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի մամլո քարտուղարը: Հետո Մանվել Գրիգորյանի մամլո խոսնակ Վարդան Վարդանյանը ասուլիս հրավիրեց ու ստախոսի պիտակ կպցրեց Բադասյանին:  Իրականում միջադեպ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ եղել է: Բայց մյուս կողմում ոչ թե զիծառայողներ են եղել, այլ քաղաքացիական անձինք, համենայն դեպս` տղաները եղել են քաղաքացիական հագուստով: Նրանք եղել են ՀՅԴ-ականներ, որոնք իրենց մեքենաները կայանել են ճանապարհի վրա, իջել են դրանցից, հեռացել ճանապարհից` մի փոքր «հաց ուտելու»-«ժամանակ անցկացնելու» նպատակով: Գեներալի ավտոշարասյունն անցնելիս է եղել ճանապարհով: Տեսնելով, որ այն փակ է` Գրիգորյանի «կալոնայի» վարորդները սկսել են ազդանշան տալ: Ահագին ուշացումով տղերքը կտրվել են հացից ու եկել են մեքենաները ճամփից հանելու, գեներալն էլ իր մեքենայի միջից` առանց իջնելու դրանից, հայհոյել է քաղաքացիական հագուստով իրեն սպասեցնել տված երիտասարդներին:   Խոսքը ՀՅԴ-ական տղերքի մասին է, որոնց անմիջական տանիքը` ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն է: Նրա հետ բավականին ջերմ ու մտերմական հարաբերություններ ունի Մանվել Գրիգորյանը:  Այնպես որ, այս միջադեպը կարելի կլիներ աննկատ թողնել, եթե չլիներ հետեւյալ հանգամանքը: «ՉԻ» տեղեկություններով Մանվել Գրիգորյանի ու Արթուր Աղաբեկյանի հարաբերություններն այս պահին այնքան էլ լավ չեն: Պատճառը ԵԿՄ-ի ամենամյա ուխտագնացություններն են Ղարաբաղ, որի ժամանակ Մանվել Գրիգորյանն ու կամավորները Աղաբեկյանի առաջարկով հանգրվանել են այն տարածքներում, որտեղ ջրաշխարհի իր բիզնեսն է ծավալում Աղաբեկյանը: Վերջին ուխտագնացության ժամանակ Աղաբեկյանը սակայն դժգոհել է, թե ջրաշխարհի ամառվա սեզոնն ու Գրիգորյանի ուխտագնացության ժամանակացույցը ու այդ տարածքում հանգրվանելը` խոչընդոտում են իր բիզնեսին: Բազմաթիվ կամավորականների ներկայությունն այդ տարածքներում փաստորեն խանգարել է ջրաշխարհի տոմսերի վաճառքին ու դրա մասին պարզ հայտարարել է Աղաբեկյանը: Գեներալն էլ վիրավորվել է ընկերոջից, ու նրանք գժտվել են: Ղարաբաղում որոշ շրջանակների մեջ կարծիք կա, որ Մանվել Գրիգորյանի ներկայությունը Ղարաբաղում ամենաշատը նյարդայնացնում է Արթուր Աղաբեկյանին, որն էլ իր «կանալներով» փորձում է Գրիգորյանին Ղարաբաղից հեռացնել: Ինչ վերաբերում է վարչապետ Արայիկ Հարությունյանի խոսնակի` Գրիգորյանի արարքը դատապարտելու արձագանքին, ապա այստեղ էլ դեր են խաղացել Հարությունյան-Գրիգորյան բարդ հարաբերությունները: «ՉԻ» տեղեկություններով` Մանվել Գրիգորյանին է օրերս այցելել Արայիկ Հարությունյանը, որին գեներալը ահագին ժամանակ սպասեցնել է տվել զորամասի իր ընդունարանում: Սրանից էլ վիրավորվել է Հարությունյանը: Բացի այս, Ղարաբաղում խոսում են, որ Հարությունյանը նեղսրտել է, թե ինքն այս օրերին կարող էր իրեն պատկանող հյուրանոցների համարներն ավելի թանկով վաճառել, մինչդեռ ստիպված է այն կոպեկներով տրամադրել Մանվելին ու նրա կամավորներին»:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing