Լիարժեք հավելյալ կերակրատեսակներ

34

Երեխայի լիարժեք օրաբաժինը պետք է բավարար լինի իր քանակությամբ և ներառի սննդարար մթերքներ: Այդպիսի մթերքներ են մրգերն ու բանջարեղենը, լոբազգիները, կաթնամթերքները, բրինձ,  հնդկացորենի /գրեչկա/, վարսակի, սպիտակաձավարի /մանի/ թանձր շիլաները` բուսական յուղով և կարագով պատրաստված, միսը, ձուն, ձկնեղեն:

Հավելյալ սնուցումը ցանկալի է սկսել հետևյալ կերակրատեսակներից.

  1. Բանջարեղենի պյուրե` դդումով, կարտոֆիլով, գազարով, ճակնդեղով, որոնք հարուստ են հանքային աղերով և վիտամիններով, հնդկացորենի, վարսակի կամ սպիտակաձավարի թանձր շիլա` կարագով կամ  բուսական յուղով պատրաստված:
  2. Տարբեր մրգեր, որոնք կան Ձեր տեղանքում տարվա տվյալ եղանակին:Մրգերն անհրաժեշտ է խնամքով լվանալ և քերիչով քերել: Աստիճանաբար երեխային կարելի է տալ մանր կտրատած մրգեր:
  3. Երեխայի օրաբաժնում պետք է լինեն  նաև զանազան հեղուկներ`  գազարի հյութ, մրգահյութեր, կաթնամթերքներ` մածուն, /նարինե/, թան: Նորածին երեխաներին խորհուրդ չի տրվում տալ թեյ, քանի որ թեյը պարունակում է երկաթի յուրացմանը գրեթե 50 տոկոսով խանգարող նյութեր:
  4. Աստիճանաբար երեխայի օրաբաժնում /9-10 ամսականից/ անհրաժեշտ է ավելացնել սպիտակուցներով հարուստ սննդամթերքներ` ձու, կաթնաշոռ, անյուղ միս կամ ձկնեղեն` քերիչով անցկացրած վիճակում:

Ներկայացրեց Անի Ասատրյանը




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache