Լրահոս

Լիսկան վաղն առավոտյան կազատվի աշխատանքից. հայտնի է Սյունիքի նոր մարզպետի անունը

 

liska

armtimes.com— Վաղն առավոտյան կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է լինելու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին աշխատանքից ազատելու մասին հարցը:

Հանրապետականները նշում են, որ Լիսկան հրաժեշտ կտա զբաղեցրած պաշտոնին առողջական խնդիրների պատճառաբանությամբ:

Իշխանական շրջանակներից մեզ հաջողվեց ճշտել, որ Սյունիքի մարզպետի պաշտոնի համար քննարկվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական տնօրեն Վահե Հակոբյանի թեկնածությունը:

Հիշեցնենք, նախորդ անգամ, երբ Սուրիկ Խաչատրյանը ստիպված եղավ հրաժարական տալ Սյունիքի մարզպետի պաշտոնից իր առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի իրադարձությունների պատճառով, նրան այդ պոստում փոխարինեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի երկարամյա տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին՝ ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը:

Ճակատագրի հեգնանքով, այս անգամ եւս Սուրիկ Խաչատրյանը մարզպետի պաշտոնը կզիջի Վահե Հակոբյան անունով անձին:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...