Լիսկայի սպառնալիքը Հայաստանին

0

Եռաբլուրում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հարցին, թե չի՞ ցանկանում վերադառնալ, պատասխանել է. «Ես ուր եմ գնացել, որ վերադառնամ, ստեղ եմ: Ես հիմա էլ ակտիվ եմ, միշտ էլ դաշտում եմ, այդպիսի խնդիր չունեմ»:

Սուրիկ Խաչատրյանն ասել է, որ ինքը հիմա ավելի լուրջ գործով է զբաղված, որը Սյունիքի մարզին ու հանրապետությանը բավական մեծ նպաստ է բերելու:Եթե Սյունիքի նախկին մարզպետը լուրջ գործ ասելով նկատի ունի պաշտոն չունենալը, դա իսկապես մեծ օգուտ է թե իր հայրենի մարզին, թե հանրապետությանը: Բայց նա դա նկատի չունի, եւ նրա հայտարարությունը սպառնալիք է մարզին ու հանրապետությանը:Հատկապես այն հանգամանքը նկատի առնելով, որ Սերժ Սարգսյանը բավական յուրօրինակ վերաբերմունք ունի «հեռացածների» հանդեպ: Նրանք մնում են ռեզերվում, եւ ներքաղաքական որոշակի հանգամանքներում կրկին բերվում ասպարեզ:

Դրա օրինակները բազմաթիվ են, ամենաթարմ դեպքերը Կարեն Կարապետյանն ու Արմեն Սարգսյանն են: Սերժ Սարգսյանը վերջերս էլ խոսեց հեռացածների մասին, նրանց ակնարկելով, որ իշխանությանը լուրջ ծառայություններ մատուցելու դեպքում չի բացառվում նրանց վերադարձը:Այդ առումով Լիսկան իսկապես ոչ մի տեղ էլ չի հեռացել, այցելում է օրինակ Եռաբլուր, թեեւ եթե Հայաստանում լիներ օրինական իշխանություն, Լիսկան Հորադիզի արյունալի իրադարձությունների համար կկանգներ ռազմական տրիբունալի առաջ:

Եվ ոչ միայն չէր այցելի Եռաբլուր, այդպիսով պղծելով ընկածների հիշատակը, այլեւ չէին լինի այն տասնյակ ողբերգություններն ու այլանդակությունները, որոնք գործում էին նրա հարազատներն ու մերձավորները Սյունիքում ու այլ վայրերում:Հորադիզից հետո իշխանությունը զգաց, թե ինչ արժեքավոր կադր է Լիսկան: Թերեւս նա հիմա էլ զբաղված է այդպիսի «լուրջ գործերով», այն էլ իշխանության անցման այս շրջանում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache