Լոս Անջելեսում անհայտ անձը կրակել է հայկական դրոշով բեռնատարի վրա

0

news.am — Ապրիլի 24-ին Լոս Անջելեսում անհայտ անձը կրակել է հայկական դրոշով ֆուրգոնի վա: Մեքենայում 19-ամյա հայը եւ նրա քույրերն էին:

Տուժող Գարի Նալբանդյանը պատմում է, որ փամփուշտն անցել է նրա քրոջ կողքով, որը նստած էր ուղեւորների նստատեղին, հաղորդում է abc7-ը:

Նրա խոսքով՝ երբ նա ընթանում էր մայրուղիով, ինչ-որ մեկը կանգ առավ նրա բեռնատարի մոտ:

«Նա իջեցրեց պատուհանը, ես էլ մի քիչ իջեցրեցի, եւ մենք իրար նայեցինք: Հանկարծ նա սկսեց կրակել: Նա 8 անգամ կրակեց»,- պատմել է Նալբանդյանը:

Տուժողի եղբայր Սերժ Նալբանդյանը նշել է, որ նա ցավում է, որ ոմանք այնքան կրթված չեն, որ հասկանան՝ ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:

«Ես վշտացած եմ նրանից, որ նրանք չեն հարգում այդ: Նրանք միայն տեսնում են հայկական դրոշ եւ կարծում են, որ մենք այդպիսով ուզում ենք մեզ ցուցադրել», — հավելել է նա:

Երիտասարդը եւ նրա քույրը հրաշքով փրկվել են:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache