Լրահոս

Լոս Անջելեսում Չաթալյանների ընտանիքին սպառնացել են՝ Հայաստանի դրոշը բակում կախելու համար

 

chatalyan-flag

yerkirmedia.am-ը գրում է. Հայատյաց դրսեւորում՝ Լոս Անջելեսում: Քաղաքի Թհանգա թաղամասում հայ ընտանիքը սպառնալիք պարունակող նամակ է ստացել, քանի որ տան բակում կախել է հայոց եռագույնը:

Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքը հետաքննություն է սկսել՝ ատելության դրսեւորման այս դեպքի առնչությամբ:

Նամակի հեղինակը սպառնացել է վնասել հայ ընտանիքին: ABC7-ին տված հարցազրույցում Հասմիկ Չաթալյանը նշել է, որ եռագույնը կախել է՝ ի հիշատակ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին զոհված հայ զինվորների:

Թեեւ ընտանիքը ցնցված է սպառնացող նամակից, սակայն Հայաստանի դրոշը շարունակում է ծածանվել տան բակում, ավելին՝ Չաթալյանների ընտանիքը եւս մի դրոշ է կախել՝ ընդգծելով, որ թույլ չեն տա ինչ-որ մեկին իրենց հրամայել՝ ինչպես սիրել հայրենիքը: Նաեւ կոչ են արել թաղամասում բնակվող հայ մյուս ընտանիքներին՝ տան պատշգամբներից կախել հայոց եռագույնը:

Ի դեպ, սա նման առաջին դեպքը չէ: Չաթալյանների հարեւանները նշել են, որ անցյալ տարի իրենց մեքնենան ձվահարել էին, քանի որ դրա վրա ամրացված էր Հայաստանի դրոշը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am