Լրահոս

Լրացավ Լիոնել Մեսիի 29-ամյակը (տեսանյութ)

 

Image processed by CodeCarvings Piczard ### FREE Community Edition ### on 2016-06-24 15:51:24Z | http://piczard.com | http://codecarvings.com

shamshyan.com — Այսօր լրացավ բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկի` Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի 29-ամյակը: Մեսին իր ողջ ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել միայն կատալոնական ակումբի կազմում: «Բարսելոնայի» կազմում նա դարձել է Իսպանիայի 8-ակի չեմպիոն, 4 անգամ նվաճել երկրի Գավաթը, 6 անգամ` Սուպերգավաթը: «Բարսելոնայի» հետ Մեսին 4 անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում և 3-ական անգամ նվաճել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և աշխարհի ակումբային առաջնությունը: Արգենտինայի երիտասարդական հավաքականի կազմում 2005 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2008թ.` Պեկինի օլիմպիական խաղերի չեմպիոն: Մեսին 5 անգամ նվաճել է «Ոսկե Գնդակը», ինչը համաշխարհային ռեկորդ է, 3 անգամ ստացել է «Ոսկե Խաղակոշիկը»: Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է Մեսիի ծննդյան տարեդարձին:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am