Լրահոս

Լրագրող Գայանե Զարգարյանը հրապարակել է իր և Մանվել Գրիգորյանի միջև տեղի ունեցած միջադեպի տեսանյութը

 

NEWSPRESS.am-ն անդրադարձել է մայիսի 19-ին Ազգային ժողովում գեներալ Մանվել Գրիգորյանի և Fnews.am-ի պատասխանատու, լրագրող Գայանե Զարգարյանի միջև տեղի ունեցած վիճաբանությանը:

Այժմ ամբողջությամբ ներկայացնում ենք միջադեպի մանրամասները՝ Գայանե Զարգարյանի մեկնաբանությամբ:

«Մայիսի 19-ին, խորհրդարանում փոխնախագահների ընտրություններից հետո, երբ պատրաստվում էի գեներալ Մանվել Գրիգորյանից հետաքրքրվել, թե ի՞նչ կարծիք ունի Ադրբեջանի զինուժի վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում միտումնավոր արվող քայլերի վերաբերյալ, «ամենակարող» գեներալը, հարցը դեռ չլսած, ափերից դուրս եկավ ու իր ոճին ու տաղանդին հավատարիմ մնալով՝ հայտարարեց, որ «խորհրդարանում չի կարելի իրեն խանգարել, և հարցեր ուղղել»:

Ավելին՝ գեներալը ձեռքով միանգամից հարվածեց տեսախցիկին և, երբ փորձ արեց ձեռքերը երկարացնել իմ ուղղությամբ, սույն «պարոն»-ին փորձեցի բացատրել, որ նա խոչընդոտում է իմ աշխատանքը: Բայց քանի որ Գրիգորյանը (մարդկային էլիտարի) լրջագույն ջատագովներից է, չշեղվեց իր որդեգրած քաղաքականությունից ու բղավեց թե. «Դավայ, դավայ, դավայ…»:

Գեներալին ու նրա թայֆային դուր չեկավ այն հանգամանքը, երբ գեներալին հորդորեցի «չափը չկորցնել և դավայներով չխոսել…»

Գեներալի` դահլիճ ներխուժելուց հետո, օպերատիվ կերպով գործի անցան «ամենայն հայոց» Մանվելի հղփացած ու հոռացած մանկլավիկները, որոնցից մեկը հատկապես հայտարարեց, որ այսուհետ ինքը թույլ չի տալու մոտենալ գեներալ Գրիգորյանին և հարցեր ուղղել նրան:

Սույն մանկլավիկը, ով համառ լուրերի համաձայն, երբեմն-երբեմն ասում են՝ ձայներ բերող է աշխատում, փորձեց լրացնել շեֆի բացն ու անցնելով կոռեկտության սահմանները՝ ասաց, որ ինձ հանգիստ չի տալու… (ես էլ քեզ՝ ա՛յ Մանվելի նազիր-վեզիր):

Ուրեմն այսպես.

գեներալի փեշերի տակ հավաքված այդ սինլքորին ի գիտություն, որ իր գործը գուցե 24 ժամ գեներալին քծնելն ու նրա ձախը՝ կներեք, աջը համբուրելն է, բայց ոչ խորհրդարանում լրագրողի աշխատանքը կուռացիա անելը, հրահանգներ տալն ու վախի մթնոլորտ տարածելը…

Ա՛յ Մանվելի բորտ-ուղեկցողներ ու հաստավզեր, խորհրդարանը ձեր գծերի և Էջմիածին-Երևան տաքսու «կանեցը» չէ, որ երբ, ինչպես դուք կասեիք, ում ոնց ուզեք՝ «ռուլիտ» անեք…

Գրիգորյան Մանվելին էլ կասեմ հետևյալը.

եթե Ձեր ձեռքերը շատ են բացվել «բերնի մեջ տալու», «հետևին ձեռ տալու» և աջ ու ձախ հայհոյանքներ շռայլելու գործում, ապա կարծում եմ՝ դուք դրսևորվելու լայն դաշտ ունեք. Ձեր բորտ ուղեկցողներով կարող եք տեղափոխվել առաջնագիծ, և այդ գործողություններն իրականացնել կոնկրետ հակառակորդի դեմ:

Հ.Գ Ճիշտն ասած՝ այսքանից հետո մարդ չի էլ կողմնորշվում, թե որ կառույցից սկսի Մանվելին ու նրա բրիգադին կարգի հրավիրելու գործընթացը:

Իսկ ավելի լուրջ. եթե ՀՀ-ում կան կառույցներ, որոնք կարող են մտնել այդ «ծանր բեռի» տակ և «աչոտ» ուզել Մանվելից ու նրա շրջապատից, ապա խնդրում եմ ուշադրություն դարձնել տեսանյութում տեղ գտած այն հատվածին, որտեղ գեներալը բացատրում է, թե ինչու էր հարվածում:

Այնպես որ՝ այն կառույցը, կամ գուցե և կառույցները, որոնք ի վիճակի կլինեն ապահովելու Հայաստանի Հանրապետության քաղաքացուս անվտանգությունը, նրանց սխրանքը ոչ միայն հերոսական կլինի, այլ մի բան էլ Մանվելի ասած՝ «էվել… »»:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing