good-banner
Լրահոս

Լուկաշենկոն կոչ է արել ԱՊՀ-ին ավելի ակտիվ զբաղվել Լեռնային Ղարաբաղի խնդրով

 

Lukashenko

168.am-ը գրում է . Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 19-ին ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում՝ պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հայտարարել է, որ հարկավոր է ավելի ակտիվորեն զբաղվել Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի և համագործակցության համար մյուս արդիական հարցերով: Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը:

Այս տարի Բելառուսը հյուրընկալում է ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 40-րդ նիստը:
Լուկաշենկոյի կարծիքով՝ դա հնարավորություն է տալիս ավելի բաց քննարկել խնդիրները, որոնցով այսօր «հիվանդ է» ԱՊՀ-ն՝ Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում ստեղծված վիճակը:

«Եթե մենք չտեսնենք, չբուժենք այդ հիվանդությունները, մենք դրանք ավելի կխորացնենք»,- նախազգուշացրել է Լուկաշենկոն:

Նա ընդգծել է, որ ԱՊՀ-ին հարկավոր է ձգտել երկխոսության այդ և այլ սուր հարցերի ուղղությամբ: «Հարկավոր է պայմանավորվել: Մենք ոչ մի տեղ չենք փախչի: Մենք մեկ նավակում ենք, ոչ ոք մեզ այնտեղ՝ այլ ափերում, առանձնապես չի սպասում: Հարկավոր է դասավորել սեփական կյանքը»,- ասել է նա:

Բելառուսի նախագահի կարծիքով՝ դրան կօգնի նպաստել այն, որ ԱՊՀ երկրների ժողովուրդների մենթալիտետն իրար նման է: «Մենք ճանաչում ենք միմյանց և գիտենք՝ ինչպես դասավորել այդ կյանքը»,- ասել է նա:

 

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing