Լրահոս

Լուկաշենկոն կրկին հակահայկական հայտարարություն է արել

 

Հայաստանից՝ Բելոռուսով դեպի եվրոպական երկրներից մեկը չվող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել։ Այս մասին այսօր, մարտի 20-ին, հայտարարել է Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ «Արեւմուտք 2017» բելոռուսա–ռուսական վարժանքներ կազմակերպելու հարցին նվիրված խորհրդակցության ժամանակ,– հաղորդում են բելոռուսական ԶԼՄ–ները։

«Մի միջադեպը կապված է Հայաստանից՝ Բելոռուսով դեպի եվրոպական երկրներից մեկը չվող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութի հայտնաբերման հետ»,– նշվում է հաղորդագրության մեջ՝ հղում անելով երկրի նախագահին։

«Կխնդրեմ այսօր պետական սահմանին տեղի ունեցած այս բոլոր միջադեպերի հետաքննության ընթացքի մասին ինձ զեկուցել։ Այս ամենը այն մասին է վկայում, որ մենք թուլանալու իրավունք չունենք։ Մենք պետք է միշտ զգոն լինենք եւ ոչ մի դեպքում առիթ չտանք ապակայունացնելու իրավիճակը մեր երկրում»,– ասել է նախագահը։


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara