Լրահոս

Լուրջ վիճաբանություն Հովիկ Աբրահամյանի և Արծվիկ Մինասյանի միջև. բանը հասել է «արա»-ով դիմելուն. «Ժողովուրդ»

 

hovik-arcvik-600x349

armlur.am — «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի միջեւ: Դեպքը տեղի է ունեցել կառավարության անդամների կողմից ինչ-որ հարցի քննարկման ժամանակ: Այդ ընթացքում Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարարին դիմել է «արա»-ով, ինչին վերջինս շատ կոպիտ արձագանքել է եւ ասել, որ նա իրավունք չունի նման տոնով խոսել նախարարի հետ, պետք է հարգել դիմացինին:

Այսպիսով միջադեպն ավարտվել է, կողմերը համաձայնության են եկել եւ շարունակել քննարկումը: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանից պարզել, թե ի՞նչն էր նրան այդքան զայրացրել, որ վիճաբանության մեջ է մտել գործադիրի ղեկավարի հետ, ի պատասխան՝ նախարարն ասաց. «Նման բան չկա, սուտ տեղեկություններ են: Մենք վարչապետի հետ նորմալ աշխատանքային հարաբերություններ ունենք»: Ի դեպ, վեճի մասին տեղեկությունը հերքում են նաեւ կառավարությունում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...