LifeStyle Առողջություն

Լյարդի փափուկ մաքրում 2 օրում

 

izyum-1

Աջակցեք ձեր լյարդին լինել առողջ․ սովորական չամիչը կօգնի ձեզ մաքրել լյարդը:

Չամիչն ունի մի շարք օգտակար նյութեր և միկրոէլեմենտներ, դրանց թվում նաև կալիումը և մագնիումը, որոնք շատ անհրաժեշտ են լյարդի և սրտի առողջության համար: Չամիչը նաև ինսուլին է պարունակում, որը կարևոր է լյարդի մաքրման համար:

Հետազոտությունները ցույց են տվել, որ այս պոլիսախարիդը օգնում է լավացնել աղեստամոքսային համակարգի վիճակը և նվազեցնում է լյարդի ծանրաբեռնվածությունը:

Լյարդի մաքրումը չամիչով ամենափափուկն է: Այս ընթացակարգը հիանալի է այն մարդկանց համար, ովքեր չեն ցանկանում իրենց տանջել դիետաներով և տհաճ համով մթերքներով:

Այս ընթացակարգի համար ավելի լավ է ընտրել ճմռթված, մուգ և ոչ այնքան գեղեցիկ չամիչը, քանի որ հենց դրանում են ամենաշատ օգտակար նյութերը:

 

Ձեզ անհրաժեշտ են․

-100 գր չամիչ,

-Ջուր։

Թրջեք չամիչը գոլ ջրում 15 րոպեով, այնուհետև այն լավ լվացեք հոսող ջրի տակ: Դրեք չամիչը ամանի մեջ և վրան լցրեք եռացրած ջուր: Թողեք 24 ժամ:

Օգտագործեք ստացված ըմպելիքը շաբաթը 250 գր՝ սոված փորին: Այն պետք է խմել մեկ ամսվա ընթացքում: Ջուրը խմելուց և չամիչները ուտելուց հետո, պետք է պառկել կողքի վրա և լյարդի վրա դնել որևէ գոլ բան ու այդպես մնալ 2 ժամ:

Այդ ամսվա ընթացքում ցանկալի է օգտագործել բջջանյութով հարուստ սնունդ՝ հում մրգեր, բանջարեղեն, ընկուզեղեն: Նաև մի մոռացեք խմել մաքուր ջուր:

Աղբյուրը՝ladynews.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing