Մ. Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործին կցվել է «Մարտակերտում Մանվելի հրամանով կախաղան բարձրացված ազատամարտիկը» վերտառությամբ տեսանյութը

468

ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործին օրերս կցվել է մի սկանդալային տեսանյութ, որն այս օրերին տարածված է համացանցում՝ «Մարտակերտում Մանվելի հրամանով կախաղան բարձրացված ազատամարտիկը» վերտառությամբ:

«Տեսանյութը կցված է հարուցված քրեական գործին, ուղարկվել՝ ՀՔԾ, որպեսզի դառնա ուսումնասիրության առարկա,»,- Tert.am–ին հայտնեց  Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Դեպքը տեղի է ունեցել 1994 թ. ապրիլի 24 –ին, և  ըստ օգտատերերի՝  պարանով  կախված մարդն ազատամարտիկ է:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache