Լրահոս

Մաֆիան անցնում է Սամվել Ալեքսանյանի կողքով և… բարի լույս, մաֆիան վրիպել է

 

Հայաստանում շաքարավազի գինն աճել է, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ մեկ տարվա ընթացքում 15 տոկոսով։

Նշենք, որ անկախության շրջանում հայ ժողովուրդը ծերացավ՝ խոսելով շաքարավազի ներկրման խնդրի շուրջ։ Այս բիզնեսն իր ձեռքն է վերցրել Սամվել Ալեքսանյանը, ով միակ, անկրկնելի առաջատարն է այս ոլորտում։

Սամվել Ալեքսանյանի առաջատարությունն զգում են հայ տիկինները՝ հատկապես ամառային սեզոնին, երբ պետք է մուրաբաները կամ կոմպոտները փակեն։ Ամեն անգամ օրհնում են շաքարավազի ներկրումը մենաշնորհողին, ի դեպ, ի սրտե։

Ալեքսանյանն ամսեամիս, տարեցտարի կամաց-կամաց շաքարավազի գնի ձեռնածությամբ է զբաղված, մնացած մեղքերը չհաշված, սակայն շաքարավազը սույն բիզնեսմենի կատարյալ բիզնեսն է։ Նա կարողանում է մեն-մենակ ներկրել, որևէ շնչավոր իրավունք չունի քիթը խոթել այս բիզնես և օձն իր պորտով, ղուշն իր թևով շաքարավազի կողմերով չի անցնում։

Միայն որոշ ընկերություններ իրենց անձնական կարիքների համար շաքարավազ են ներկրում, որ իրենց խմիչքը չհարամվի, ի դեպ, միջազգային կազմակերպություններ, որոնց հավերին Ալեքսանյանը չի կարող քշել։ Ինչևէ։

Անգամ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է Ալեքսանյանին «մաքուր» հանել․ ՏՄՊՊՀ-ն չի կարող բարձրաձայն հայտարարել, որ նա բարի գործ է անում, որ շաքարավազ է ներկրում, և հայ տիկիններն ամռանը մուրաբաներ են փակում՝ թեկուզ հիշատակելով շաքարավազն էլ, թանկացնողին էլ, Ալեքսանյանին էլ և մնացածներին էլ հետը։ Կարճ ասած՝ աղոթում են շաքարավազ ներկրողի հոգու փրկության համար՝ ամեն փակելուց։ Իսկ մաֆիան անցնում է Ալեքսանյանի շաքարավազի կողքով և… բարի լույս, մաֆիան վրիպել է:

Անգամ վարչապետն է հրաժարվել շաքարավազի ներկրման հարցերով զբաղվելուց, նա «միլիցա» չէ, որ կանգնի Ալեքսանյանի գլխին և ասի՝ եղբայր, մի′ թանկացրու, երկնավորին հաճելի չէ։

Եվ քանի որ Ալեքսանյանը ո′չ երկնայիններից է վախենում, ո′չ էլ Հանրապետականներից, ապա շաքարավազը 2017-ի հունվարին 15 տոկոսով նախորդ տարվա համեմատ թանկացել է։ Ուղղակի շաքարավազն Ալեքսանյանի կուռքն է, հարստության աղբյուրը, որին նա թանկ է գնահատում՝ տարին տարու վրա։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

newspress.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing