Մահաբեր կրակոց սահմանին. Ինչ է ծրագրել անկյուն քշված Ադրբեջանը

0

Այսօր հակառակորդի կրակոցից ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զոհվել է հայկական զինուժի 19-ամյա զինվոր:Այսօր Ալիեւն ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանըքլին, ով  հայտարարել է, թե «շատ կարևոր է Ադրբեջանի մաս կազմող Ղարաբաղի ազատագրումը, և այդ տարածքները վաղ թե ուշ կազատագրվեն հայկական օկուպացիայից»:

«Ադրբեջանի ժողովրդի ցանկությունը Թուրքիայի համար հրաման է», ասել է թուրք նախարարը: Թուրքիան ու Ադրբեջանը մի քանի համատեղ զորավարժություն են անցկացրել, նախարարն էլ ժամանել էր հերթական զորավարժության փակմանը:Ադրբեջանը վերջին շրջանում հայտնվել է միջազգային աննպաստ վիճակի մեջ եւ ցնցվում է սկանդալներից: Այսօր Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը մտել է ԱՄՆ Կոնգրեսի օրակարգ: Նման մի բանաձեւ էլ նախաձեռնվում է ԵԽԽՎ-ում:Համաշխարհային մամուլում հրապարակվել են Ադրբեջանական լվացքատուն խորագրով սկանդալային բացահայտումներ, որոնք առնչվում են թե փողերի լվացման, թե եվրոպացի պաշտոնյաների կաշառելու գործերին: Միեւնույն ժամանակ, Իսրայելը եւ Չեխիան հետաքննում են Ադրբեջանին սպառազինության վաճառքի հարցը:Ստեղծվել է մի իրավիճակ, երբ միջազգային ասպարեզում այլեւս խնդիր է դարձել Ադրբեջանի վերաբերյալ քիչ թե շատ բարենպաստ արտահայտվելը, քանի որ արտահայտվողներն անմիջապես կարող են կասկածվել կոռուպցիոն գործարքի մեջ: Դա վերաբերվում է թե քաղաքական գործիչներին, թե մեդիա-փորձագիտական շրջանակներին: Իր հերթին, խնդրահարույց է դառնում Ադրբեջանին սպառազինության վաճառքը:

Այս իրադարձությունների հետեւանքով Ադրբեջանը հայտնվել է անկյուն քշված վիճակում, եւ պատահական չէ, որ Ալիեւը ՄԱԿ-ի ամբիոնից այլ փաստարկ չուներ, քան շանտաժն ու պատերազմի սպառնալիքը:Միեւնույն ժամանակ, այս իրավիճակում Ադրբեջանին կարող են ձեռք մեկնել միայն Ռուսաստանը եւ Թուրքիան, առավել եւս, որ այդ երկու երկրների վիճակն առանձնապես չի տարբերվում Ադրբեջանից: Մասնավորապես, խոսքը Թուրքիայի մասին է, որը լրացուցիչ խնդիրներ է ստանում քրդական հանրաքվեից հետո, երբ հնարավոր է կասկածի տակ հայտնվի տարածաշրջանի հարյուրամյա ստատուս քվոն:Եռյակ դաշինքն այս պայմաններում չի բացառվում, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանն ըստ էության այդ ստատուս-քվոյի «արդյունք» են, որը ստեղծվել է Ռուսաստանի օգնությամբ ու ջանքերով:

Հնարավո՞ր է Ադրբեջանն այս պայմաններում դիմի ռազմական գործողությունների, որի հնարավորությունը չեն բացառում փորձագետները: Որպես փաստարկ նշվում է այն հանգամանքը, որ Նյու Յորքում Նալբանդյանի հանդիպումից հետո համանախագահների հայտարարության մեջ բացակայում էր Վիեննայի օրակարգի հիշատակումը: Արդյոք Վիեննան իրականում դուրս է եկել օրակարգից, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան «մեկուսացել» են կարգավորումից, եւ Ռուսաստանը ստացել է «կարգավորման մենաշնորհը»:Պուտինն այսօր մեկնել է Անկարա, որտեղ Էրդողանի հետ քննարկելու է տարածաշրջանի խնդիրները: Այցը շատերը մեկնաբանել են վերը նշված հանգամանքների համատեքստում, նկատի առնելով թե հարյուրամյա վաղեմության իրադարձությունները, թե ապրիլյան պատերազմը:Այս իրավիճակում շատ բան կախված է Ռուսաստանի պահվածքից, որը ներկայում որոշակի «առավելություն» ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ իր հարաբերություններում եւ կարիք չունի զիջումների գնալ իր խնդիրները լուծելու հարցում, մասնավորապես հայկական շահերի մասով:

Այստեղ իհարկե Հայաստանը կարող է եւ պարտավոր է «օգնել» Ռուսաստանին, եւ դրա համար կան բոլոր նախադրյալները, այդ թվում Ադրբեջանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, որոնք կարող են Հայաստանի համար դառնալ լուրջ փաստարկային բազա: Բացի այդ, արեւմտյան գործընկերները Հայաստանին բավականաչափ գործիքներ են տրամադրել ինքնիշխան որոշումների համար:Ի՞նչ էր այս կրակոցը սահմանին՝ ռազմագործողությունների սպառնալի՞ք, թե հուսահատության քայլ: Պատերազմի որոշումն ընդհանրապես հնարավոր է որպես իրավիճակի որոշակի հանգուցալուծման միջոց՝ Արցախի միջազգային ճանաչմամբ: Դա Ադրբեջանում լավ են հասկանում, իսկ Ռուսաստանում էլ հասկանում են, որ դա լինելու է հարյուրամյա ստատուս-քվոյի վերջնական ամրագրումը:Համենայնդեպս, հայկական զինուժն օրերս փորձարկել է իր նորագույն զենքերը մարտական կրակի պայմաններում, հայ զինվորականները հայտարարել են նոր ռազմագործողությունների դեպքում «անվտանգության գոտին» խորացնելու եւ ընդլայնելու մասին:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache