Մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պատճառի պաշտոնական վարկածին. ՀՔԱՎ

38

ՀՀ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2018 թ.-ի հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, ՀՀ հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային 1999 թ.-ին ծնված Ժորիկ Վահագի Պետրոսյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային գնդակային վիրավորումով:

ՀՀ Քննչական կոմիտեի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել դեմքի շրջանում՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով։ Զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հուլիսի 24-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով։

Երեկ՝ հուլիսի 26-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները հանդիպել են մահացած զինծառայող Ժորիկ Պետրոսյանի եղբոր՝ Սամվել Պետրոսյանի հետ՝ տեղեկություններ ստանալու նպատակով:

Զինծառայողը զորակոչվել էր 6 ամիս առաջ՝ 2018 թ.-ի հունվարին, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի տարածքային զինվորական կոմիսարիատից։ Ծառայում էր Վայքի զորամասում։ Ժորիկ Պետրոսյանը ընտանիքի հետ բնակվում էր Գոգարան գյուղում։

Եղբոր խոսքերով՝ մոտ մեկ ամիս առաջ Ժորիկ Պետրոսյանին տրամադրվել էր արձակուրդ, որի ընթացքում որեւէ դժգոհություն զինծառայողը չի հայտնել իր ծառայության մասին։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache