Մահացել է Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը»

87

Կյանքի 47-րդ տարում մահացել է արցախյան հերոսամարտի մասնակից Արայիկ Խանդոյանը։ Նա հանրությանը հայտնի է «Միայնակ գայլ» մականունով։

Կյանքից հեռացել է Արայիկ Խանդոյանը։ Նրա մահվան մասին լուրը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տարածել է «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Վարուժան Ավետիսյանը։ Արայիկ Խանդոյանը 47 տարեկան էր։

Արայիկ Խանդոյանի` հասարակությանն ավելի հայտնի Միայնակ գայլի կերպարը Արցախյան ազատամարտի հայտնի խորհրդանիշներից է։ 17 տարեկան հասակում` Արցախյան շարժման սկզբնական շրջանում Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում տեղակայված ԽՍՀՄ ԶՈւ ռազմաբազայից զենք և զինամթերք էր հայթայթում` հայկական կամավորական ջոկատներին տրամադրելու նպատակով։

1989 թ.-ին զորակոչվում է ԽՍՀՄ ԶՈՒ, սակայն 1990 թ.-ին արձակուրդ է վերցնում և այլևս չի վերադառնում։ Այստեղից մեկնում է Արցախ և միանում հայկական կամավորական ջոկատներին։ 1994թ.-ի հրադադարից հետո իր երկու եղբայրների հետ միասին ծառայությունը շարունակում է ՀՀ ԶՈՒ-ում։

Արայիկ Խանդոյանի ընտանիքը բազմանդամ է։ Նա 4 եղբայր ունի(Արմեն, Արարատ, Արթուր, Հունան), որոնցից երեքը իր հետ միասին մասնակցել են Արցախյան շարժմանը և Արցախյան պատերազմին։ Հիվանդության պատճառով պատերազմին չի կարողացել մասնակցել միջնեկ եղբայրը՝ Արմենը։ Արայիկ Խանդոյանը 5 երեխաների հայր է։

2017 թ.-ին, ընդվզելով գործող իշխանության դեմ, նա «Սասնա ծռեր» խմբավորման հետ մասնակցել է ՊՊԾ գնդի գրավմանը։ 2016թ․հուլիսի 31ին՝ հանձնվելուց հետո նա կալանավորվել է։  Բանտում  անցկացրել է մոտ երկու տարի։

Արայիկ Խանդոյանը խափանման միջոցը փոխվեց 2018թ․ օգոստոսի 17ին՝ Թավշյա հեղափոխությունից 3 ամիս անց, և նա ազատ արձակվեց։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache