Լրահոս

Մահացու շոգը սպառնում է մարդկությանը

 

Սպանիչ շոգը ավելի կործանարար է դառնում։ Այս մասին են վկայում նոր հետազոտության արդյունքները, հայտնում է AP-ն։

«Մահացու ջերմային ալիքները, ինչպիսին է օրինակ հիմա արեւմտյան Ամերիկայում սկսված ալիքը, ավելի կործանարար են դարձել, քան ենթադրվում էր։ Ավելին, ըստ նոր հետազոտության, դրանք հաճախացել են։ Այդուհանդերձ, կա հույս, որ ապագայում շոգը նվազ մահացու կլինի, քանի որ մարդիկ կսովորեն բարձր ջերմաստիճանին»,- ասվոււմ է հոդվածում։

Գիտնականները ուսումնասիրել են 1949 մահացու ջերմային ալիքներ, որոնք 1990-ից սկսած գրանցվել են ամբողջ աշխարհում, որպեսզի բացահայտեն միտումները ու որոշեն, թե ապագայում որքանով կուժեղանա շոգը։ Նրանք հայտնաբերել են, որ հիմա երեք մարդկանցից մեկը տարեկան 20 օր ստիպված է լինում դիմանալ մահացու մակարդակի հասնող շոգի։ Ըստ հետազոտության, 21-րդ դարի վերջում 4 մարդուց 3-ն աշխարհում բախվելու է նման շոգի, եթե գլոբալ տաքացումը շարունակվի։

Ըստ գիտնականների, օրինակ ԱՄՆ-ն «կվերածվի հնոցի»։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

news365.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing