Լրահոս

Մահափորձ Երևանում երկու հեղինակությունների նկատմամբ

 

NewsBook-ի տեղեկություններով այսօր մահափորձ է իրականացվել միանգամից երկու հեղինակությունների նկատմամբ: Այս անգամ թիրախ են ընտրվել Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, ինչպես նաև Արամ Վարդանյանը՝ Վստրեչի ապերը:

Մահափորձի արդյունքում, մեր տեղեկություններով, հայտնի հեղինակությունները չեն տուժել: Նկատենք, որ Դոն Պիպոն, որը բնակվում է Իտալիայում, այս օրերին Երևանում է: Բացի այդ էլ նրա նկատմամբ մահափորձ ևս մեկ անգամ ծրագրավորվել է 2013 թվականին:

Այն ժամանակ Դոն Պիպոյին հաջողվեց բացահայտել ոչ միայն քիլլերի ինքնությունը, այլ նաև պարզել պատվիրատուների անունները:  Մեր տեղեկություններով այս դեպքով ևս ուրվագծվում է պատվիրատուի ինքնությունը:

Բոլոր դեպքերում սա չափազանց  լուրջ միջադեպ է հայտնի շրջանակների համար, և համապատասխան «քննարկումները» այս առիթով՝ ահագին երկար կտևեն, հետաքրքիր տեղաշարժեր արձանագրելով:  Հավելենք նաև, որ մեզ չհաջողվեց ճշտել՝ երկու հեղինակությունները միասին են եղել, ըստ այդմ՝ միասին են ենթարկվել մահափորձի, թե՞ չարագործները այլ պլանավորմամբ են գործել:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing