Մահվան ելքով վթար Իսակովի պողոտայում

95

Երեւանում մահվան ելքով վթար է տեղի ունեցել: Օգոստոսի 3-ին ժամը 23:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ., 1960 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել մայթեզրի եզրաքարերին եւ կողաշրջվել:

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմքենային, ով «Աստղիկ» ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache