Լրահոս

Մամա- պապա…

 

53f56bf30169bf394b4b81ed6921bd29

hraparak.am — 2013 թվականին էր այս հարցազրույցըը Հայկական ժամանակի թղթակիցը վարում Աժ Նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ.

— Վերջին օրերին կրկին ակտիվացան խոսակցությունները վարչապետի պաշտոնանկության մասին։ Վերլուծություններ կային, որ Տիգրան Սարգսյանը պաշտոնանկ կարվի, խոսվում է, որ դուք կրկին փորձում եք վարչապետ դառնալ, բայց չի ստացվում։ Որքանո՞վ են հիմնավոր այս խոսակցությունները:

— Ես հասկանում եմ` ինչու նորից այս խոսակցությունները սրվեցին, դա կապված է նախագահական ընտրությունների հետ, որ դրանից հետո ձևավորվելու է նոր կառավարություն։ Ես իմ կարծիքը չեմ փոխել, որ ասել էի՝ միտք չունեմ վարչապետ դառնալ։ Իսկ ինչ վերաբերում է վարչապետին, ես դրանք ուղղակի դատարկ խոսակցություններ եմ համարում։ Նորմալ աշխատում է վարչապետը, և որևէ հարց մեր կուսակցության գործադիր մարմնում չի քննարկվել:

— Ասում են, որ նրա տրամադրությունը շատ վատ է, նյարդային է դարձել:

— Չեմ կարծում, որևէ նման միտում ես չեմ տեսել:

 

Նույն հարցազրույցը հիմա էլ լրատվամիջոցները կվարեն այլ դերակատարի՝ Կարեն Կարապետյանի հետ: Բառացի նույն հարցերը, նույն պատասխանները:

Վարչապետ նշանակվում են նույն մեխանիզմով աշխատող մարդիկ ու կրկնում նույն բառերը: Տիկնիկներ կան, որ երբ բարձրացնում- իջեցնում ես, նույն բառերն են կրկնում՝ մամա- պապա: Հետո փոխվում ենն տիկնիկների արտաքինը, բայց մեխանիզմը մնում է նույնը՝ մամա- պապա: Հետո փոխվում է տիկնիկային ողջ անձնակազմը, բայց էլի մեխանիզմը նույնն է մնում՝ մամա- պապա…

…Իսկ հանրության հետաքրքրությունը մե՜ծ է, ամեն անգամ, երբ նոր վարչապետ են նշանակում՝ ավելի՜ մեծ սպասելիքներ են ունենում…մոռանալով, թե եկողն ով է եղել ու գնացողն ով է…

Հասմիկ Բաբաջանյան

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am