Լրահոս

Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրեց Հենրիխ Մխիթարյանին

 

2411091591467817184

slaq.am – Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» վերջապես ներկայացրեց թիմի երրորդ նորեկին` Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, ով մանկունյանցիների շարքերն է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից»: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Հպարտ եմ, որ միացել եմ «Մանչեսթեր Յունայթեդին»: Երազանքներն իրականանում են: Սա շատ կարևոր քայլ է իմ մարզական կարիերայում: Ուրախ եմ, որ պետք է հանդես գամ այսպիսի հարուստ պատմություն ունեցող թիմում և լինեմ նրա մի մասնիկը: Շնորհակալություն եմ ուզում հայտնել Ժոզե Մոուրինյոյին` ինձ վստահելու համար: Եվ, վերջում ուզում եմ ասել, որ խաղալով այսպիսի թիմում` հարգում եմ հորս հիշատակը, ով ինձ ներշնչել է սիրել ֆուտբոլն ու տվել ֆուտբոլային առաջին գիտելիքներս»,- նշել է Մխիթարյանը:

mkhitaryan1


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

newhing

newhing