Խորհուրդներ Հետաքրքիր

Մանկական տակդիր. ճի՞շտ է, արդյոք, կարծիքը, որ այն ազդում է տղաների սեռական օրգանների վրա

 

tat

1or.am — Հարցերին պատասխանում է Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արմինե Ֆանյանը:

Ինչպե՞ս ընտրել ճիշտ տակդիր

Տակդիրնն այժմ բավականին լայն տարածում ունi` շնորհիվ արագ ներծծման հատկության և օգտագործման հարմարավետության։ Տակդիր ընտրելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալին.

· Պետք է ընտրել արդեն ծանոթ և փորձված տակդիր,

· Ուշադրություն դարձնել օգտագործման ժամկետին,

· Ընտրել ճիշտ չափսի տակդիր,

· Ուշադրություն դարձնել տակդիրի բաղադրությանը, նախընտրելի են հեղուկը գելի վերածող տակդիրները:

Կա՞ն, արդյոք, հակացուցումներ տակդիրի հետ կապված

Տակդիր կրելու հակացուցումներ չկան։ Պարզապես անհրաժեշտ է ճիշտ ապահովել երեխայի մաշկի խնամքը, երկար չպահել միևնույն տակդիրի մեջ (առավելագույնը 3-4 ժամ, իսկ աղիները գործելու դեպքում անմիջապես փոխել)։

Մարդկանց մոտ՝ հատկապես ավագ սերնդի, կա կարծիք տակդիրի օգտագործման վնասների մասին։ Բավական տարածված է այն կարծիքը, որ տակդիրը կարող է ոտքերի ծռության պատճառ լինի։ Իհարե, դա սխալ է, քանի որ ոտքերի ծռության պատճառ կարող է լինել, օրինակ, Vitamin D-ի պակասը, բայց ոչ տակդիրը։

Կա կարծիք, որ տակդիրները խանգարում են մաշկի օդափոխանակությունը, ինչը բերում է ջերմոցային էֆեկտի առաջացման, որն էլ հատկապես տղաների մոտ կարող է ազդել սեռական օրգանների զարգացման վրա։ Պետք է նշեմ, որ տակդիրի շրջանում մարմնի ջերմաստիճանը բարձրանում է 0,5-1 աստիճանով, ինչը, իհարկե, չի կարող սեռական օրգանների զարգացման վրա ազդել։

Ե՞րբ պետք է փոքրիկին կտրել տակդիրից և ինչպե՞ս

Կյանքի առաջին 6 ամսվա ընթացքում նույնիսկ պետք չէ փորձել կտրել տակդիրից։ Դա պետք է անել աստիճանաբար. հատկապես ցերեկային ժամերին երեխային պահել առանց տակդիրի։ Իսկ գիշերային ժամերին դեռ շարունակել տակդիր կրել` երեխայի քունը չխանգարելու նպատակով։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara