Մանրամասներ Կարեն Կարապետյանի եւ բլոգերների փակ հանդիպումից

 

97769

armtimes.com — Երեկ տեղի ունեցավ վարչապետի եւ սոցցանցերի ակտիվ օգրատերերի փակ հանդիպումը, որը եղել է «off the record» ռեժիմով: Չնայած փակ լինելուն, հանդիպման մասնակցած շուրջ 15 մասնակիցներից բլոգեր Իզաբելլա Աբգարյանն ու Լեւոն Մարգարյանը որոշ մանրամասներ են հանրայնացրել:

«Բուն հանդիպման իմաստը վարչապետի ցանկությունն էր՝ գտնել հարմար ֆորմատ կառավարություն-հասարակություն կապը, երկխոսությունը ձևավորելու համար»,- գրել է Իզաբելլա Աբգարյանն ու շարունակկել.




«Կոնկրետ ես առաջարկել եմ, որ մեր հարկերով աշխատող Հ1-ով պարբերաբար ունենանք, թե նախարարների, թե վարչապետի հետ հարցուպատասխանի հնարավորություն: Միջին խավի մոխրոտիկի կարգավիճակի մասին մտահոգությունս արտահայտեցի` նշելով, որ անիմաստ գումարներ են մեզանից անընդհատ պոկում և պետք է թեթևացնել տարատեսակ հարկերի ու պարտադիի վճարների բեռը, որ միջին խավը չդառնա անապահով: Պատասխանն էր, որ այդ բեռը թեթևացնելու խնդիի դրված չէ:

Հարկայինի կողմից փոքր խանութներին պարտադանքը` ավելի մեծ աշխատավարձներ գրել, վարչապետը «շանտղություն» անվանեց և պատրաստ է կոնկրետ մարդկանց դիմումի հիման վրա պատժել նման բան անողներին»,- ֆեյսբուք սոցիալական ցանի իր էջում գրել է Իզաբելլա Աբգարյանը եւ հավելել, որ հիփոթեքային վարկավորման պայմանները վերանայելու հնարավորություն, ըստ վարչապետի, չկա:

Լեւոն Մարգարյանն էլ նշել է, որ վարչապետին որեւէ հարց չի վել, չնայած նախապես հարցեր պլանովորել էր: «Չեմ տվել, որովհետև հանդիպման ֆորմատն ու վարչապետի կեցվածքը չէին դրդում այդ հարցերը տալ: Պատճառը ՝ Կարեն Կարապետյանը տրամադրված չէ Հայաստանի խնդիրներին նայել քաղաքական տեսանկյունից, դրանք իր համար ոչ ներքաղաքական են, ոչ էլ առավել ևս աշխարհաքաղաքական, նրա համար խնդիրները մենեջմենթի մեջ են»,- գրել է նա:

Ըստ Լեւոն Մարգարյանի, Կարեն Կարապետյանը հրաշալի գիտի ինչ է տնտեսությունը, բավական ազնիվ ու համարձակ գնահատականներ է տալիս հայաստանյան հասարակության բառադիությանն ու լոդրությանը, ինչը շատ պաշտոնյաներ վախենում են անել, համոզված է, որ եթե աշխատի թափանցիկ, որոշումները բացատրի հասարակությանը, ապա ամեն ինչ կստացվի: «Բայց չի ցանկանում քաղաքական օրակարգերի մեջ մտնել: Իսկ վարչապետի պաշտոնը ոչ միայն ֆորմալ, այլև փաստացի հենց քաղաքական պաշտոն է: Կարծում եմ՝ երկար տարիների հաջող փորձառությունը կոմերցիոն ոլորտում խանգարում է Կարապետյանին վարչապետի քաղաքական պաշտոնում»,- եզրափակել է նա:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

You might also like More from author